Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-01-ից մինչև 2007-02-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 15.1 · ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 86.3. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը

գործել է մինչև 2007-02-03Բացել ARLIS-ում

Հոդված 86.3. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի չափը

Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 20 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է տոտալիզատորի (վիճակախաղի) տոմսի վրա կատարված գրառումների (խաղադրույքների) հանրագումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 1.0 մլն դրամը: Սույն մասով սահմանված ելակետային տվյալները որոշվում են` ելնելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետվություններից:

(86.3-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-78, փոփ. 25.12.03 ՀՕ-51-Ն, լրաց. 13.12.04 ՀՕ-181-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։