Գլուխ 5 · ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 40
Հոդված 40.
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալները
Հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալներն են`
ա) ավտոտրանսպորտային գործունեության միջոցի հետ կապված`
թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորներ փոխադրելու նպատակով գործունեություն իրականացնելու համար 1.0,
բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար ավտոմեքենայի բեռնատարողությունը` արտահայտված տոննաներով,
ավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար նստատեղերի քանակը.
բ) ամսվա ընթացքում տրանսպորտային գործունեության իրականացման օրացուցային օրերը և դրանց թիվը: