Հոդված 41
Հոդված 41.
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
1. Թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորների փոխադրման համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`
Երևան քաղաքում 3.4
Գյումրի և Վանաձոր քաղաքներում 3.1
այլ բնակավայրերում 2.8:
Թեթև մարդատար ավտոմեքենաներով միջազգային, միջպետական ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար` սույն կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:
2. Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման` գոտիականության հետ կապված ուղղիչ գործակիցներն են`
Վայոց ձորի և Տավուշի մարզերում 1.1
Շիրակի մարզում 1.3
Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում 1.4
Սյունիքի մարզում 1.6
Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում 1.8
Երևան քաղաքում` 1.9:
Բեռնատար ավտոմեքենաներով միջմարզային, միջպետական բեռնափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար` սույն կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:
3. Ավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`
ա) երթուղիների հետ կապված`
քաղաքային 1.0
մերձքաղաքային 1.1
միջքաղաքային և միջպետական 1.2.
բ) ներքաղաքային երթուղիների համար
լրացուցիչ`
Երևան քաղաքում 1.0
Գյումրի և Վանաձոր քաղաքներում 0.9
մնացած քաղաքներում 0.8.
գ) մինչև 13 նստատեղ ունեցող միկրոավտոբուսների համար լրացուցիչ` 1.3: