Հոդված 41
Հոդված 41.
Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները
1. (մասն ուժը կորցրել է 07.12.11 ՀՕ-313-Ն)
2. Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման` գոտիականության հետ կապված ուղղիչ գործակիցներն են`
Վայոց ձորի և Տավուշի մարզերում 1.1
Շիրակի մարզում 1.3
Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում 1.4
Սյունիքի մարզում 1.6
Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում 1.8
Երևան քաղաքում` 1.9:
Բեռնատար ավտոմեքենաներով միջմարզային, միջպետական բեռնափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար` սույն կետով սահմանված գործակիցներից առավելագույնը:
3. Ավտոբուսներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են`
ա) երթուղիների հետ կապված`
երկու քաղաքների միջև, բացառությամբ Երևան քաղաքի (այսուհետ՝ միջքաղաքային) 1.0
Երևան քաղաքի հետ 1.2
ներմարզային, բացառությամբ միջքաղաքային և
ներքաղաքային`
- Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում 0.75
- այլ մարզերում 0.5
միջպետական 1.2
միջմարզային (բացառությամբ` միջքաղաքային և
Երևան քաղաքի հետ) ուղևորափոխադրումների
իրականացման դեպքում կիրառվում է այդ մարզերի համար
սույն ենթակետով սահմանված գործակիցներից առավելագույնը.
բ) ներքաղաքային երթուղիների համար`
Երևան քաղաքում 1.0
Գյումրի և Վանաձոր քաղաքներում 0.9
մնացած քաղաքներում 0.8.
գ) մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսների համար լրացուցիչ` 1.3:
(41-րդ հոդվածը խմբ., փոփ. 15.05.02 ՀՕ-342-Ն, փոփ. 05.12.06 ՀՕ-235-Ն, 07.12.11 ՀՕ-313-Ն)