Անցնել բովանդակությանը

Հոդված 36.2. Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելը և ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36.2. Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառվելը և ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգը

1. Լիազորած պետական մարմնի աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինը սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով սոցիալական աջակցություն հայցողի կամ խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու (այսուհետ` դիմող) դիմումը կամ հայտը ստանալուց հետո՝

1) ընթացք է տալիս դրանց սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում.

2) ընտանիքին հաշվառում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում ընտանիքի չափահաս անդամներից մեկի, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ տրված դիմումի հիման վրա.

3) դիմումը (անհրաժեշտ փաստաթղթերով) հաշվառում է դիմումների հաշվառման մատյանում, իսկ հայտարարագրում և փաստաթղթերում ներառված կամ ինքնաշխատ եղանակով ստացված տվյալները մուտքագրում է ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգ.

4) տնային այցելության ընթացքում ձեռք բերված տվյալները ներառվում են ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգ` տնային այցելության ընթացքում.

5) կատարում է առաջին տնային այցելությունը դիմումն ստանալու օրվան հաջորդող`

ա. 15 աշխատանքային օրվա ընթացքում,

բ. մեկ աշխատանքային օրվա ընթացքում, եթե տեղեկությունն ստացվել է այն դիմումների, ահազանգերի, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների միջոցով, եթե դրանցում առկա է անձի (ընտանիքի) անձնական տվյալների և (կամ) գտնվելու վայրի մասին տեղեկություն` ահազանգում կամ հրապարակման մեջ նշված անձի (ընտանիքի) բնակության (գտնվելու) վայրը.

6) տնային այցելությունը կատարվում է դիմողի և (կամ) նրա ընտանիքի սոցիալական և նյութական պայմաններն ուսումնասիրելու նպատակով.

7) տնային այցելության ընթացքում գնահատվում են՝

ա. դիմողի (ընտանիքի) սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական խնդիրների առկայությունը կամ բացակայությունը, սոցիալական կարիքները կամ դրանց բացակայությունը, առկա կարողությունները և հմտությունները, ինչպես նաև այդ կարողությունների և հմտությունների հետագա զարգացման հնարավորությունների առկայությունը կամ բացակայությունը,

բ. դիմողի (ընտանիքի) կենսապայմանները, մասնավորապես բարեկեցությունը կամ աղքատությունը, բնակության պայմանները, կենսագործունեության սահմանափակումները, ընտանիքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, ընտանեկան բռնության առկայությունը կամ բացակայությունը կամ դրա սպառնալիքը,

գ. տրամադրված սոցիալական ծառայությունների ազդեցությունը դիմողի (ընտանիքի) կենսապայմանների վրա,

դ. խնամակալ ճանաչելու կամ խնամատար ծնող կամ որդեգրել ցանկացող անձ հաշվառելու նպատակահարմարությունը:

2. Ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգը՝

1) ներառում է՝

ա. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) անձնական տվյալները, սոցիալական վիճակը, զբաղվածությունը, եկամուտը, գույքային և ոչ գույքային ռեսուրսները բնութագրող այլ տվյալներ,

բ. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) սոցիալական խնդիրների, կարիքների նկարագրությունը,

գ. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) անհատական սոցիալական ծրագիրը,

դ. աջակցող ցանցի անդամների տվյալները,

ե. դիմողի (ընտանիքի յուրաքանչյուր անդամի) մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացությունները.

զ. սոցիալական աջակցություն տրամադրելու կամ տրամադրելը մերժելու մասին որոշումը, սոցիալական աջակցության ծավալը, տրամադրման ժամկետները, դադարեցման հիմքերը.

2) ինքնաշխատ եղանակով որոշում է ընտանիքի անապահովության միավորը:

3. Ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգում հաշվառվելու, հայտարարագրի, դիմումների հաշվառման մատյանի ձևերը, տեղեկատվական ենթահամակարգի ստեղծման, ձևավորման, դրանում ներառվող անձնական տվյալների` սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և տարածքային կենտրոնների միջև փոխանակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ընտանիքի սոցիալական գնահատման տեղեկատվական ենթահամակարգ ներառված տվյալները պաշտպանվում են օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։