Անցնել բովանդակությանը

Հոդված 36.3. Ընտանիքների անապահովության գնահատման հիմնական պայմանները և ընտանիքի անապահովության միավորը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36.3. Ընտանիքների անապահովության գնահատման հիմնական պայմանները և ընտանիքի անապահովության միավորը

1. Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի անապահովության բնութագրիչների` ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական վիճակի և այլ պայմանների հիման վրա:

2. Ընտանիքների անապահովության գնահատման կարգը մշակվում է, իսկ դրանում ներառվող՝ ընտանիքի անապահովության բնութագրիչներն ընտրվում են՝ հաշվի առնելով տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված ընտրանքային հետազոտությունների տվյալները:

3. Ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի անդամ չեն համարվում՝

1) ազատազրկման վայրերում գտնվող անձինք.

2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները.

3) ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները.

4) երկարաժամկետ կացարան և շուրջօրյա լրիվ խնամք ապահովող՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող կամ տեղավորված անձինք:

4. Ընտանիքների անապահովության գնահատումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով` ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի տեղեկատվական ենթահամակարգում ներառված տվյալների հիման վրա: Ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ կիրառվող տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Ընտանիքի անապահովության աստիճանը որոշվում է սույն օրենքի 36.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետով սահմանված կարգով ձևավորված՝ ընտանիքի անապահովության միավորի մեծությամբ: Ավելի բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը համարվում է ավելի անապահով: Անապահովության «0» միավոր ունեցող ընտանիքը չի ներառվում ընտանիքների անապահովության հիման վրա իրականացվող ծրագրերում:

6. Ընտանիքի անապահովության գնահատման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի, անձնական տվյալների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։