Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-247-Ն օրենքը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-209-Ն
Հավելված N 1
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Ց Ա Ն Կ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
NN Գործունեության տեսակները Եռամսյակային արտոնագրային վճարի չափը` ըստ բնակավայրերի (հազ. դրամ)
ք. Երևան մարզկենտ-
րոններ այլ քա-ղաքներ սահմանա-
մերձ այլ վայրեր
1. Բնակչության պատվերով կատարվող` 20,0 7,5 6,0 0,9 3,0
1.1 կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
1.2 հագուստի արտադրություն և նորոգում
1.3 գլխարկների արտադրություն և նորոգում
1.4 գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
1.5 փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
1.6 ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
1.7 համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
1.8 հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
1.9 տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
1.10 այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում 20,0 7,5 6,0 0,9 3,0
3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռք- բերման այլ դասընթացներ 20,0 7,5 6,0 0,9 3,0
4. Լեզուների ուսուցման դասընթացներ 30,0 12,0 9,0 1,2 4,5
5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ 45,0 15,0 12,0 1,8 6,0
6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն 20,0 7,5 6,0 0,9 3,0
7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն 20,0 7,5 6,0 0,9 3,0
8. Ստեղծագործական գործունեություն 20,0 7,5 6,0 0,9 3,0
9. Խնջույքավարների գործունեություն 45,0 15,0 12,0 1,8 6,0
10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում 20,0 7,5 6,0 0,9 3,0
11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար 20,0 7,5 6,0 0,9 3,0
12. Դարբնոցային գործունեություն 20,0 7,5 6,0 0,9 3,0
13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում* 45,0 30,0 30,0 15,0 15,0
* Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման մասով արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք է ընդունվում զբոսաշրջային տան սենյակների թվաքանակը:
(Հավելվածը խմբ., լրաց., փոփ. 22.06.12 ՀՕ-166-Ն)
Հավելված N 2
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Ց Ա Ն Կ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
Գործունեության տեսակը Արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծությունը
Արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափը 1 միավորի (հազար դրամ)
Երևան քաղաքում
մարզ-կենտրոն-ներում
այլ քաղաքներում և Երևանի քաղաքի վարչական սահմաններից մինչև 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում այլ վայրերում սահմանամերձ բնակավայրերում
Առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող` Երևան քաղաքում` 7մ.2, այլ վայրերում` 10մ.2 առևտրական տարածքը չգերազանցող կրպակի միջոցով առևտրական գործունեություն կրպակի ընդհանուր տարածք, մ.2 5,0 2,5 2,0 2,0 1,0
Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում* x 20,5 18,75 17,5 17,5 17,5
Բիլիարդ խաղի կազմակերպում խաղասեղան 120,0 60,0 60,0 60,0 60,0
Սեղանի թենիս խաղի կազմակերպում խաղասեղան 40,0 20,0 20,0 20,0 20,0
Վարսավիրական ծառայությունների մատուցում x 45,0 36,25 36,25 27,0 27,0
Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում x 45,0 36,25 36,25 36,25 36,25
Համակարգչային խաղերի կազմակերպում մոնիտոր 62,5 60,0 45,0 30,0 25,0
* Տարբեր բնակավայրերում թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար սահմանված արտոնագրային վճարի առավելագույն դրույքաչափը:
(Հավելվածը փոփ. 22.06.12 ՀՕ-166-Ն)
Հավելված N 3
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(արտոնագրային վճար վճարող համարվելու համար) Փաստաթղթի հերթական համարը`
_____________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
Ֆիզիկական անձի անունը և ազգանունը
Անձնագրի տվյալները
(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
Սոցիալական քարտի համարը
Գտնվելու (բնակության) վայրը
Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները)` Սկիզբը
(ամիս) Ավարտը
(ամիս) Գործու-նեության վայրը Ստորա-գրությունը
1. Բնակչության պատվերով կատարվող`
1.1. կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
1.2. հագուստի արտադրություն և նորոգում
1.3. գլխարկների արտադրություն և նորոգում
1.4. գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
1.5. փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
1.6. ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
1.7. համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
1.8. հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
1.9. տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
1.10. այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
4. Լեզուների ուսուցման դասընթացներ
5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
8. Ստեղծագործական գործունեություն
9. Խնջույքավարների գործունեություն
10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում
11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
12. Դարբնոցային գործունեություն
13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում
Սույնով հայտարարում եմ, որ`
1) նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 6,0 մլն դրամը.
2) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
3) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին չեմ իրականացրել Հայաստանի Հանրապետություն «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.
4) չեմ իրականացնում առևտրական գործունեություն Երևանում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող կրպակում.
5) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ.
6) չեմ հանդիսանում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող. արժե-թղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, արտարժույթի առքուվաճառքի, արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնող, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող.
7) ինձ չի պատկանում այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.
8) գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) չի իրականացվում մեկից ավելի վայրում.
9) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ չունեմ 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը).
Դիմումատուի ստորագրությունը
Հարկային (տարածքային) տեսչության պետ`
Տեսուչ`
Դիմում-հայտարարության ներկայացման օրը
________ ___________________ 20_____թ.
(Հավելվածը խմբ., լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն)
Հավելված N 4
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(արտոնագրային վճար վճարող համարվելու համար) Փաստաթղթի հերթական համարը
________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
Անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը
Պետական գրանցման վկայականի համարը
ՀՎՀՀ
Գտնվելու (բնակության) վայրը
Ցանկանում եմ իրականացնել գործունեության
հետևյալ տեսակը (տեսակները)` Սկիզբը
(ամիս) Ավարտը
(ամիս) Գործունեության
վայրը Ստորա-
գրությունը
Սույնով հայտարարում եմ, որ`
1) նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 6,0 մլն դրամը.
2) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
3) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին չեմ իրականացրել Հայաստանի Հանրապետություն «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.
4) չեմ իրականացնում առևտրական գործունեություն Երևանում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում`
10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող կրպակում.
5) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ.
6) չեմ հանդիսանում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, արտարժույթի առքուվաճառքի, արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնող, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող.
7) ինձ չի պատկանում այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.
8) գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) չի իրականացվում մեկից ավելի վայրում.
9) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ չունեմ 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը).
Դիմումատուի ստորագրությունը
Հարկային (տարածքային) տեսչության պետ`
Տեսուչ`
Դիմում-հայտարարության ներկայացման օրը
______ _____________________ 20___թ.
Հավելված N 5
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր N _______
__ ________________ 20___թ.
Սույն արտոնագիրը տրվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին
___________________________
__________________________ հաշվառված _____ ____________ 20___թ. ՀՎՀՀ _______________ և
հավաստում է այն մասին, որ նա 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող
Գործունեության տեսակները Սկիզբը
(ամիս) Ավարտը
(ամիս) Գործուն. վայրը
1. Բնակչության պատվերով կատարվող`
1.1. կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
1.2. հագուստի արտադրություն և նորոգում
1.3. գլխարկների արտադրություն և նորոգում
1.4. գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
1.5. փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
1.6. ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
1.7. համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
1.8. հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
1.9. տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
1.10. այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
4. Լեզուների ուսուցման դասընթացներ
5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
8. Ստեղծագործական գործունեություն
9. Խնջույքավարների գործունեություն
10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում
11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
12. Դարբնոցային գործունեություն
13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում
Հարկային (տարածքային) տեսչության պետ
___________________________________________________________
(անունը, ազգանունը)
_____________________________________________________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
(Հավելվածը խմբ., լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն)
Հավելված N 6
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր N ______
_____ ________________ 20___թ.
Սույն արտոնագիրը տրվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձին
___________________________
______________________ հաշվառված _____ ___________ 20___թ. ՀՎՀՀ_________________ և
հավաստում է այն մասին, որ նա 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող
Գործունեության տեսակները Սկիզբը
(ամիս) Ավարտը
(ամիս) Գործուն. վայրը
Հարկային (տարածքային) տեսչության պետ
___________________________________________________________
(անունը, ազգանունը)
_____________________________________________________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
Հավելված N 7
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներն են`
1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունը.
3) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումը.
4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.
5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.
6) ավտոկանգառների գործունեությունը.
7) բիլիարդ խաղի կազմակերպումը:
2. Սույն հավելվածի իմաստով`
1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը.
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն է համարվում զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին չհամապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության կազմակերպումը.
3) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում է համարվում թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերով, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղևորափոխադրումը.
4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն է համարվում վարսավիրանոցներում (գեղեցկության սրահներում) վարսավիրական ծառայությունների մատուցումը: Վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.
5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն է համարվում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը: Ավտոտեխսպասարկման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.
6) ավտոկանգառների գործունեություն է համարվում ավտոկանգառում հատուցման դիմաց ավտոտրանսպորտային միջոցի ժամանակավոր կայանման ապահովումը (կազմակերպումը): Ավտոկանգառ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված տարածքը:
(Հավելվածը լրաց. 07.12.11 ՀՕ-314-Ն)
Հավելված N 8
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածով (այսուհետ Օրենքի N 7 հավելված) սահմանված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք տվյալ գործունեության տեսակների մասով համարվում են արտոնագրային վճար վճարող (այսուհետ` արտոնագրային վճար վճարող):
Անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք համարվում են արտոնագրային վճար վճարող նաև այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից՝ առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների՝ օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման): Օրենքով սահմանված կարգով վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձևակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում արտոնագրային վճար վճարողներ են համարվում վարձակալները:
2. Սույն հավելվածի դրույթները չեն տարածվում «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ:
3. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտ են համարվում Օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակները, բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված դեպքերի:
4. Արտոնագրային վճարի օբյեկտ չեն համարվում`
1) հանրակրթական դպրոցներում, պրոֆտեխնիկական ուսումնարաններում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հանրային սննդի գործունեությունը.
2) զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում Օրենքի N 7 հավելվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակները.
3) առողջարանների, հանգստյան և մասնագիտացված ճամբարների կամ տների, պանսիոնների, մանկապատանեկան բնակատեղիների, ճամբարային բնակատեղիների գործունեությունը: Սույն կետում օգտագործվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների հասկացությունները կիրառվում են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով.
4) թեթև մարդատար մեքենայով բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) ուղևորափոխադրումը.
5) այն ավտոկանգառների գործունեությունը, որտեղ տեղադրված են ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր.
6) համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքներում կազմակերպվող ավտոկանգառների գործունեությունը:
5. Արտոնագրային վճար վճարողները մինչև գործունեություն իրականացնելը որևէ ժամանակահատվածի (տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան տասներկուամսյա ժամանակահատվածը) համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հավելվածի N 1 ձևով սահմանված հայտարարություն, որտեղ նշում են`
1) արտոնագրային վճար վճարողի`
ա. իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը,
բ. հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).
2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.
3) յուրաքանչյուր գործունեության իրականացման տեսակը և գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրը:
Սույն հավելվածի իմաստով ժամանակահատվածները հաշվարկելիս ժամանակահատվածի սկզբի օրվա և վերջի օրվա ամսաթվերը ներառող ամիսները ընդունվում են որպես ամբողջական ամիսներ:
Այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ.2 և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ.2 և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ.2 և ավելի մակերես ունեցող սրահներում, այդ սրահի մասով արտոնագիր տրամադրվում է սույն հավելվածով սահմանված կարգով` տվյալ տարվա որևէ ամսվա կոնկրետ օրվա կամ օրերի համար: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված կարգով արտոնագիր ստանալու համար արտոնագրային վճար վճարող համարելու մասին հայտարարությունը կարող է ներկայացվել անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի նախընտրած` արտոնագրային վճար վճարող համարվելու որևէ օրվան կամ օրերին նախորդող ցանկացած աշխատանքային օրվա ընթացքում:
(5-րդ կետը փոփ., լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն)
6. Հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը ստանում է արտոնագիր սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան: Ընդ որում, հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում սույն հավելվածի N 2 ձևով արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, սույն հավելվածի 16-րդ կետին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:
(6-րդ կետը լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն)
7. Յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ժամանակահատվածի և յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրի համար տրվում է առանձին արտոնագիր:
(7-րդ կետը փոփ. 22.06.12 ՀՕ-166-Ն)
8. Որևէ ժամանակահատվածի համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով արտոնագիր ստացած արտոնագրային վճար վճարողի կողմից տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալի ավելացման դեպքում մինչև ելակետային տվյալի ավելացումը ներկայացվում է դիմում նոր արտոնագիր ստանալու համար: Տվյալ դեպքում վճարվում է լրացուցիչ արտոնագրային վճար` ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվա և մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտն ընկած ամիսների ընդհանուր թվին համապատասխան չափով: Ելակետային տվյալի ավելացման դեպքում տրվում է նոր արտոնագիր սույն հավելվածով սահմանված կարգով` ժամանակահատվածի սկիզբ համալրելով ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամիսը, իսկ ավարտը` մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտի ամիսը: Որևէ ժամանակահատվածի համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալը չի կարող նվազեցվել:
(8-րդ կետը փոփ. 22.06.12 ՀՕ-166-Ն)
9. Արտոնագրային վճար վճարողները գործունեության արդյունքներից անկախ արտոնագրային վճարը հաշվարկում և վճարում են հետևյալ չափերով`
Գործունեության տեսակը Ելակետային տվյալը Արտոնագրային վճարի ամսական դրույքաչափը 1 միավորի (դրամ)
Երևան
քաղաքում մարզկենտրոններում այլ քաղաքներում այլ վայրերում սահմանամերձ գյուղերում
հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն տարածք,
մինչև 20 մ.2 ներառյալ 30000 21000 21000 10500 5250
տարածք, 20-ից մինչև 50 մ.2 ներառյալ 30000 գումարած
20 մ.2 գերազանցող
մինչև յուրաքանչյուր
10 մ.2 համար` 15000 21000 գումարած
20 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 10500 21000 գումարած
20 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 10500 10500 գումարած
20 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 5250 5250 գումարած
20 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 2625
տարածք,
50 մ.2 ավելի` մինչև 300 մ.2 ներառյալ 75000 գումարած
50 մ.2 գերազանցող
մինչև յուրաքանչյուր.
10 մ.2 համար` 21000 52500 գումարած
50 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 15000 52500 գումարած
50 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 15000 52500 գումարած
50 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 15000 13125 գումարած
50 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 7500
տարածք,
300 մ.2 ավելի` մինչև 500 մ.2 ներառյալ 600000 գումարած
300 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 12000 427500 գումարած 300 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 8000 427500 գումարած 300 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 8000 427500 գումարած
300 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 8000 200625 գումարած
300 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 4000
տարածք,
500 մ.2 մակերեսից ավելի 840000 գումարած
500 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր
10 մ.2 համար` 6000 587500 գումարած 500 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 3500 587500 գումարած 500 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 3500 587500 գումարած
500 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 3500 280625 գումարած
500 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 1750
հյուրանոցային տնտեսության օբյեկտների
գործունեություն տարածք 750 420 420 210 105
թեթև մարդատար մեքենայով
ուղևորափոխա-դրում մեքենայի քանակ 9500 5600 5600 2800 1400
վարսավիրական ծառայությունների մատուցման
գործունեություն աշխատատեղ 15000 12000 9000 4500 2250
ավտոտեխսպա-սարկման կայան-ների (կետերի) գործունեություն աշխատատեղ 15000 12000 12000 6000 3000
ավտոկանգառների գործունեություն տարածք 600 120 120 60 30
բիլիարդ խաղի կազմակերպում խաղասեղան 40000 20000 20000 10000 5000
(9-րդ կետը խմբ. 22.06.12 ՀՕ-166-Ն)
10. Գործունեության յուրաքանչյուր տեսակի (բացառությամբ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության) մասով արտոնագրային վճարի մեկամսյա չափերը որոշվում են մեկ միավորի արտոնագրային վճարի մեկամսյա դրույքաչափի և ելակետային տվյալի մեծության, իսկ սույն հավելվածով գործակից սահմանված լինելու դեպքում` նաև գործակցի արտադրյալով: Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով արտոնագրային վճարի մեկամսյա չափը որոշվում է ելակետային տվյալին համապատասխանող մեկամսյա դրույքաչափով, իսկ սույն հավելվածով գործակից սահմանված լինելու դեպքում` մեկամսյա դրույքաչափի և գործակիցների արտադրյալով:
(10-րդ կետը փոփ. 22.06.12 ՀՕ-166-Ն)
11. Միևնույն ժամանակահատվածում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև նույն թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու համար կիրառվում է տվյալ բնակավայրի համար սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափերից առավելագույնը:
Այն դեպքում, երբ բնակության միևնույն հասցեում գրանցված (հաշվառված) անհատ ձեռնարկատերերը, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը միևնույն թեթև մարդատար մեքենայով իրականացնում են ուղևորափոխադրում, կարող են ստանալ անհատ ձեռնարկատիրոջ անվամբ միայն մեկ արտոնագիր: Ընդ որում, այս դեպքում արտոնագրային վճարի ամսական դրույքաչափը սահմանվում է սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված դրույքաչափին ավելացրած յուրաքանչյուր վարորդի համար 1000 դրամ:
(11-րդ կետը լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն)
12. Սույն հավելվածի 5-րդ կետով նշված որևէ ժամանակահատվածում գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի մեկամսյա չափի, գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված ժամանակահատվածում ներառված ամիսների քանակի և սույն հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:
Անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ.2 և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ.2 և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ.2 և ավելի մակերես ունեցող սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքերում որևէ ամսվա օրվա կամ օրերի համար արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի մեկամսյա չափի մեկ երեսուներորդի և գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված օրերի քանակի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:
(12-րդ կետը խմբ. 22.06.12 ՀՕ-166-Ն)
13. Արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալներն են`
1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար` հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը, որն իր մեջ ներառում է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը, իսկ բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը.
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության համար` հյուրանոցային տնտեսության օբյեկտում հյուրանոցային ծառայությունների կազմակերպման համար նախատեսված շենք-շինությունների ընդհանուր տարածքը.
3) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու համար մեքենաների քանակը.
4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար` վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղը: Վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության համար նախատեսված յուրաքանչյուր տեղ: Վարսավիրական ծառայության մատուցման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր.
5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղ է համարվում ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման տեսակների մեկ ամբողջական գործընթացի ապահովման համար հատուկ սարքավորումներով կահավորված տարածքը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր.
6) ավտոկանգառների գործունեության համար` ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքը:
14. Արտոնագրային վճարի չափի հաշվարկման գործակիցներն են`
1) սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար` 0,5.
2) հեստապար և անհատական կամ համույթային համանման այլ ցուցադրումներ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար` 3,0.
3) Երևան քաղաքում հետևյալ գործունեության տեսակների` հանրային սննդի (բացառությամբ մինչև 50 մ.2 սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), հյուրանոցային տնտեսության օբյեկտների, վարսավիրական ծառայությունների մատուցման, ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար`
առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4,
մյուս գոտիների համար 1.05:
Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4) Աբովյան, Աշտարակ, Վաղարշապատ և Մասիս քաղաքների վարչական սահմաններում գտնվող 500 մ.2 սպասարկման սրահի մակերեսից ավելի տարածք ունեցող հանրային սննդի օբյեկտների համար` 2.0.
5) տոնավաճառների, վերնիսաժների, շուկաների, Երևանի կայարանների (ավտոկայարանների), մետրոպոլիտենի կայարանների կամ դրանց անմիջապես հարող տարածքներում գտնվող ավտոկանգառների գործունեության համար` լրացուցիչ 2.5.
6) բացառապես գիշերային ժամերին (ժամը 21:00-ից մինչև ժամը 09:00-ն) աշխատող ավտոկանգառների գործունեության համար` լրացուցիչ 0,5.
7) մեկամսյա ժամանակահատվածի համար` 1,0: Մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս սույն կետով սահմանված գործակիցը նվազեցվում է 0,02-ով` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությամբ ներկայացված մեկից ավելի յուրաքանչյուր ամսվա համար:
(14-րդ կետը լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն)
15. Ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու, գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավոր կասեցնելու դեպքերում սույն հավելվածով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում և չեն վերադարձվում (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը):
16. Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են մինչև արտոնագիր ստանալը:
17. Արտոնագրային վճար վճարողները հարկային հաշիվներ դուրս չեն գրում:
18. Արտոնագրային վճար վճարողները հանդիսանում են հարկային գործակալներ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և նրանց վրա չի տարածվում «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթը:
19. Արտոնագրային վճար վճարողները պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Ընդ որում, սույն հավելվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց համար թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ միայն նրանց կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարելու դեպքում (հաշվի առնելով թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու ժամանակահատվածը), որն արտոնագիրն ստանալիս անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց կողմից կարող է վճարվել իրենց հայեցողությամբ, և որը թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու ժամանակահատվածի համար հանդիսանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց համար պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորության վերջնական գումար:
(19-րդ կետը լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն)
Ձև N 1
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
արտոնագրային վճար վճարող
համարվելու մասին Փաստաթղթի հերթական համարը
___________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
1. Հարկ վճարողի հաշվառման համարը
2. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)
3. Գտնվելու վայրը
4. Արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածը
Գործունեության տեսակը (տեսակները) Գործունեության իրականացման վայրը Ելակետային տվյալի մեծությունը Գործունեության իրականացման ժամանակահատվածի Արտոնա-գրային վճարի չափը,
դրամ
սկիզբը ավարտը
Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները
Հայտարարությանը կից ներկայացնում եմ արտոնագրային վճարի վճարումը հաստատող փաստաթղթի պատճենը:
Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր) _____________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ______ ______________________ 20 թ.
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
(Ձևը փոփ. 22.06.12 ՀՕ-166-Ն)
Ձև N 2
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ԱՐՏՈՆԱԳԻՐ N ______
_____ ________________ 20___թ.
Սույն արտոնագիրը տրվում է __________________________________________________________________ _____________________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
___________________________ հաշվառված _____ ____________ 20___թ. ՀՎՀՀ ______________________
և 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող
Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Ելակետային տվյալի մեծությունը Գործունեության
իրականացման ժամանակահատվածի
սկիզբը
(ամիս) ավարտը
(ամիս)
Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները
Օրենքի N 8 հավելվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում անհատ ձեռնարկատերերի հաշվառման հասցեում հաշվառված այլ անձանց տվյալները, որոնց համար վճարվում է արտոնագրային վճար.
Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի անունը, ազգանունը Հաշվառման հասցեն` համաձայն անձնագրի
Հարկային տեսչության պետ _________________________________________________________
(անունը, ազգանունը)
___________________________________________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
(Ձևը լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն)
(Հավելվածը լրաց. 07.12.11 ՀՕ-314-Ն, փոփ., լրաց., խմբ. 22.06.12 ՀՕ-166-Ն)