Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-07-01-ից մինչև 2013-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 7. Արտոնագրային վճար վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը, այլ հարկերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարումը

գործել է մինչև 2013-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 7. Արտոնագրային վճար վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը, այլ հարկերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարումը

1. Արտոնագրային վճար վճարողները հարկային հաշիվներ դուրս չեն գրում:

2. Արտոնագրային վճար վճարողները չեն հանդիսանում հարկային գործակալներ` արտոնագրային վճար վճարողներից եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց վրա տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված դրույթները:

3. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով անհատ ձեռնարկատեր հանդիսացող արտոնագրային վճար վճարողների վրա` արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց եկամուտներ վճարվելու դեպքում, տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները:

4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարողների կողմից կազմակերպություններին, արտոնագրային վճար վճարող չհանդիսացող անհատ ձեռնարկատերերին և նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում վերջիններս որպես`

1) հարկային գործակալ եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկը պահում (գանձում) են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով.

2) գործատու պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

5. Արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ միայն վճարողի կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարելու դեպքում (հաշվի առնելով արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը), որն արտոնագիրն ստանալիս վճարողի կողմից կարող է վճարվել իր հայեցողությամբ և որն արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածի համար հանդիսանում է պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորության վերջնական գումար:

6. Արտոնագրային վճար վճարողների վրա այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով չեն տարածվում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված դրույթները:

7. Արտոնագրային վճար վճարողները հարկային մարմիններ օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում (բացառությամբ` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։