Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-01-ից մինչև 2015-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2015-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 6. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտը և չափը

գործել է մինչև 2015-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտը և չափը

1. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտ են համարվում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 1-ում ընդգրկված գործունեության տեսակները, որոնց իրականացման արդյունքում ֆիզիկական անձն ստացել է կամ նպատակ է ունեցել ստանալ եկամուտ:

2. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի ամսական չափը հաշվարկվում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 1-ով սահմանված արտոնագրային վճարի ամսական չափի և սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված գործակցի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:

2.1. Արտոնագրային վճարի մեկ ամսվա չափի հաշվարկման համար սահմանվում է 1,0 գործակից: Մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս երկրորդ և հետագա ամիսների համար գործակիցը որոշվում է` նախորդ ամսվա համար որոշված գործակիցը նվազեցնելով 0,02 թվով:

3. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով մեկ ամսից ավելի որևէ ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկվում է տվյալ ժամանակահատվածում ներառված յուրաքանչյուր ամսվա համար սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան որոշվող արտոնագրային վճարի ամսական չափերի հանրագումարով:

3.1. (մասն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)

4. Ընթացիկ տարում սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելու, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձինք`

1) դադարում են համարվել արտոնագրային վճար վճարող և այդ պահից մինչև ընթացիկ տարվա վերջը չեն կարող հանդիսանալ արտոնագրային վճար վճարող.

2) այդ պահից մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար հարկերը հաշվարկում և վճարում են անհատ ձեռնարկատերերի համար օրենքով սահմանված ընդհանուր կարգով` այդ չափը գերազանցող մասով (բացառությամբ` հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվարկման և հարկային վնասների փոխանցման դրույթների):

5. Ընթացիկ տարում սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելու, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը`

1) դադարում են համարվել արտոնագրային վճար վճարող և այդ պահից մինչև ընթացիկ տարվա վերջը չեն կարող հանդիսանալ արտոնագրային վճար վճարող.

2) այդ պահից մինչև ընթացիկ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի համար հարկերը հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով` այդ չափը գերազանցող մասով:

6. Ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում տվյալ տարվա եկամտային հարկի և (կամ) ԱԱՀ-ի գումարներից և չեն վերադարձվում (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը), ինչպես նաև հաշվի չեն առնվում արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակաշրջանում ձեռքբերումների գծով կատարված ծախսերը և վճարված (վճարվող) ԱԱՀ-ի գումարները:

(6-րդ հոդվածը լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն, փոփ., խմբ., լրաց. 19.12.12 ՀՕ-243-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։