Հոդված 7. Արտոնագրային վճար վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը, այլ հարկերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարումը
Հոդված 7. Արտոնագրային վճար վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը, այլ հարկերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարումը
1. Արտոնագրային վճար վճարողները հարկային հաշիվներ դուրս չեն գրում:
2. Արտոնագրային վճար վճարողները չեն հանդիսանում հարկային գործակալներ` արտոնագրային վճար վճարողներից եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց վրա տարածվում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները:
3. (մասն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)
4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարողների կողմից կազմակերպություններին, արտոնագրային վճար վճարող չհանդիսացող անհատ ձեռնարկատերերին և նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում վերջիններս, որպես հարկային գործակալ, եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտային հարկը պահում (գանձում) են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
5. (մասն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)
6. Արտոնագրային վճար վճարողների վրա այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով չեն տարածվում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված դրույթները:
7. Արտոնագրային վճար վճարողները հարկային մարմիններ օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում:
(7-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.12.12 ՀՕ-243-Ն)