Հոդված 2. Արտոնագրային վճարի հասկացությունը
Հոդված 2. Արտոնագրային վճարի հասկացությունը
1. Արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով և ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար ավելացված արժեքի հարկին, իսկ իրավաբանական անձի համար շահութահարկին և (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր և անհատույց վճար է:
2. Իրավաբանական անձանց համար արտոնագրային վճարի գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունն ընդունվում է 60 տոկոսի չափով:
(2-րդ հոդվածը լրաց. 07.12.11 ՀՕ-314-Ն, փոփ. 19.12.12 ՀՕ-243-Ն)