Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-07-01-ից մինչև 2017-01-09։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2017-01-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 5. Արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելը և հաշվառվելը

գործել է մինչև 2017-01-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 5. Արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելը և հաշվառվելը

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող ֆիզիկական անձինք տվյալ տարվա որևէ ժամանակահատվածի (օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը) համար` մինչև գործունեություն իրականացնելը, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող ֆիզիկական անձինք` մինչև նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 3-ում սահմանված ձևով դիմում-հայտարարություն, որտեղ նշում են`

1) արտոնագրային վճար վճարողի`

ա. անունը և ազգանունը,

բ. անձնագրային տվյալները,

գ. սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում).

դ. անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).

2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.

3) գործունեության իրականացման`

ա. տեսակը (տեսակները),

բ. վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):

Արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելու ամսաթիվը ներառող ամիսն ընդունվում է որպես ամբողջական ամիս` անկախ դիմում-հայտարարությունը ներկայացնելու ամսաթվից:

2. (մասն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)

3. Դիմում-հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին տրվում է ՀՎՀՀ «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

4. ՀՎՀՀ տրամադրելու օրն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող և ստանում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ում սահմանված ձևի արտոնագիրը: Ընդ որում, «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ՀՎՀՀ տրամադրելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ով սահմանված ձևի արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված ՀՎՀՀ տրամադրելու օրը, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային վճարից ազատված գործունեության մասով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին արտոնագիրը տրամադրվում է սույն մասով սահմանված կարգով` առանց արտոնագրային վճարի վճարման:

5. Դիմում-հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող և ստանում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ում սահմանված ձևի արտոնագիրը: Ընդ որում, դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ով սահմանված ձևով արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային վճարից ազատված գործունեության մասով անհատ ձեռնարկատիրոջը արտոնագիրը տրամադրվում է սույն մասով սահմանված կարգով` առանց արտոնագրային վճարի վճարման:

6. Յուրաքանչյուր ֆիզիկական անձին յուրաքանչյուր ժամանակահատվածի համար տրվում է մեկ արտոնագիր:

7. Որևէ ժամանակահատվածի համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձին այդ ժամանակահատվածը ամբողջությամբ կամ մասնակի ներառող ժամանակահատվածի համար նոր արտոնագիր չի տրամադրվում:

(5-րդ հոդվածը լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-243-Ն, լրաց. 19.11.14 ՀՕ-188-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։