Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 9. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

գործել է մինչև 2018-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 9. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված պայմանը խախտելու դեպքում արտոնագրային վճար վճարողները կրում են չգրանցված վարձու աշխատող պահելու դեպքում գործատուների համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:

2. Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվությունը:

3. (մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-262-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-262-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-262-Ն)

6. Սույն օրենքի անբաժանելի մաս համարվող N 7 հավելվածում նշված գործունեության տեսակների մասով գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի արտոնագրում նշված արտոնագրային վճարի ելակետային տվյալի մեծությունը հարկային մարմնի կողմից արձանագրված ելակետային տվյալի մեծությունից պակաս լինելու և (կամ) օրենքի անբաժանելի մաս համարվող N 8 հավելվածի 14-րդ կետով սահմանված համապատասխան գործակիցներից ցածր գործակիցներ կիրառելու դեպքերում արտոնագրային վճար վճարողից գանձվում են տվյալ ժամանակահատվածի համար պակաս վճարված արտոնագրային վճարը և տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի 50 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի։ Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումը թույլ տալու դեպքերում արտոնագրային վճար վճարողից գանձվում են տվյալ ժամանակահատվածի համար պակաս վճարված արտոնագրային վճարը և տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի գումարի չափով, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի։ Սույն մասով սահմանված պատասխանատվությունը կիրառվում է այն բոլոր ժամանակահատվածների համար, որին վերաբերող արտոնագրերում նշված ելակետային տվյալը և (կամ) գործակիցը պակաս է հարկային մարմնի կողմից արձանագրված` համապատասխան ժամանակահատվածի համար օրենքին համապատասխան որոշվող ելակետային տվյալի մեծությունից և (կամ) գործակցից: Սույն մասով սահմանված պատասխանատվության կիրառման համար խախտումը կատարելու ժամանակահատվածի որոշման անհնարինության դեպքում տվյալ ժամանակահատվածն ընդունվում է ոչ պակաս, քան երեք ամիսը:

7. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում սույն օրենքի N 7 հավելվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս երեք ամսվա) համար սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով հաշվարկված` վճարման ենթակա արտոնագրային վճարի կրկնակի չափով, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի: Ընդ որում, սույն մասով սահմանված տուգանքի հաշվարկման համար սույն օրենքի N 8 հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված գործակիցները հաշվի չեն առնվում:

Սույն օրենքի N 8 հավելվածի 5-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան` հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված սրահի համար ստացված արտոնագրերում չնշված որևէ օրվա ընթացքում գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից արտոնագրում չնշված` գործունեության իրականացման յուրաքանչյուր օրվա համար գանձվում է արտոնագրային վճար` սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով մեկամսյա ժամանակահատվածի համար տվյալ վայրի մասով հաշվարկված արտոնագրային վճարի չափով, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի:

8. Սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարները և տուգանքները պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:

9. Սույն օրենքի N 7 հավելվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում արտոնագրային վճարը սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված ժամկետում չվճարելու դեպքում (բացառությամբ «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի) կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը` գործունեության իրականացման ժամանակահատվածի առաջին օրվանից սկսած:

10. (մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-262-Ն)

(9-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.12.11 ՀՕ-314-Ն, խմբ., լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն, փոփ., խմբ., լրաց. 19.12.12 ՀՕ-243-Ն, լրաց. 19.11.14 ՀՕ-188-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-262-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։