Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-247-Ն օրենքը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-209-Ն
Հավելված N 1
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Ց Ա Ն Կ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
NN Գործունեության տեսակները Եռամսյակային արտոնագրային վճարի չափը` ըստ բնակավայրերի (հազ. դրամ)
ք. Երևան մարզկենտ-
րոններ այլ քա-ղաքներ հեռավոր և սահմանա-
մերձ այլ վայրեր
1. Բնակչության պատվերով կատարվող` 20,0 7,5 6,0 0,9 3,0
1.1 կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
1.2 հագուստի արտադրություն և նորոգում
1.3 գլխարկների արտադրություն և նորոգում
1.4 գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
1.5 փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
1.6 ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
1.7 համակարգչային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
1.8 հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
1.9 տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
1.10 այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում 20,0 7,5 6,0 0,9 3,0
3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռք- բերման այլ դասընթացներ 20,0 7,5 6,0 0,9 3,0
4. Լեզուների ուսուցման դասընթացներ 30,0 12,0 9,0 1,2 4,5
5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ 45,0 15,0 12,0 1,8 6,0
6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն 20,0 7,5 6,0 0,9 3,0
7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն 20,0 7,5 6,0 0,9 3,0
8. Ստեղծագործական գործունեություն 20,0 7,5 6,0 0,9 3,0
9. Խնջույքավարների գործունեություն 45,0 15,0 12,0 1,8 6,0
10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում 20,0 7,5 6,0 0,9 3,0
11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար 20,0 7,5 6,0 0,9 3,0
12. Դարբնոցային գործունեություն 20,0 7,5 6,0 0,9 3,0
13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում* 45,0 30,0 30,0 15,0 15,0
* Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման մասով արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք է ընդունվում զբոսաշրջային տան սենյակների թվաքանակը:
Հավելված N 2
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Ց Ա Ն Կ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
Գործունեության տեսակը Արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծությունը
Արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափը 1 միավորի (հազար դրամ)
Երևան քաղաքում
մարզ-կենտրոն-ներում
այլ քաղաքներում և Երևանի քաղաքի վարչական սահմաններից մինչև 20 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում այլ վայրերում հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում
Առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող` Երևան քաղաքում` 7մ.2, այլ վայրերում` 10մ.2 առևտրական տարածքը չգերազանցող կրպակի միջոցով առևտրական գործունեություն կրպակի ընդհանուր տարածք, մ.2 5,0 2,5 2,0 2,0 1,0
Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում* x 20,5 18,75 17,5 17,5 17,5
Բիլիարդ խաղի կազմակերպում խաղասեղան 120,0 60,0 60,0 60,0 60,0
Սեղանի թենիս խաղի կազմակերպում խաղասեղան 40,0 20,0 20,0 20,0 20,0
Վարսավիրական ծառայությունների մատուցում x 45,0 36,25 36,25 27,0 27,0
Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում x 45,0 36,25 36,25 36,25 36,25
Համակարգչային խաղերի կազմակերպում մոնիտոր 62,5 60,0 45,0 30,0 25,0
* Տարբեր բնակավայրերում թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար սահմանված արտոնագրային վճարի առավելագույն դրույքաչափը:
Հավելված N 3
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(արտոնագրային վճար վճարող համարվելու համար) Փաստաթղթի հերթական համարը`
_____________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
Ֆիզիկական անձի անունը և ազգանունը
Անձնագրի տվյալները
(սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
Սոցիալական քարտի համարը
Գտնվելու (բնակության) վայրը
Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները)` Սկիզբը
(ամիս) Ավարտը
(ամիս) Գործու-նեության վայրը Ստորա-գրությունը
1. Բնակչության պատվերով կատարվող`
1.1. կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
1.2. հագուստի արտադրություն և նորոգում
1.3. գլխարկների արտադրություն և նորոգում
1.4. գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
1.5. փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
1.6. ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
1.7. համակարգչային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
1.8. հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
1.9. տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
1.10. այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
4. Լեզուների ուսուցման դասընթացներ
5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
8. Ստեղծագործական գործունեություն
9. Խնջույքավարների գործունեություն
10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում
11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
12. Դարբնոցային գործունեություն
13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում
Սույնով հայտարարում եմ, որ`
1) նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 6,0 մլն դրամը.
2) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
3) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին չեմ իրականացրել Հայաստանի Հանրապետություն «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.
4) չեմ իրականացնում առևտրական գործունեություն Երևանում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում` 10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող կրպակում.
5) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ.
6) չեմ հանդիսանում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող. արժե-թղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, արտարժույթի առքուվաճառքի, արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնող, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող.
7) ինձ չի պատկանում այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.
8) գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) չի իրականացվում մեկից ավելի վայրում.
9) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ չունեմ 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը).
Դիմումատուի ստորագրությունը
Հարկային (տարածքային) տեսչության պետ`
Տեսուչ`
Դիմում-հայտարարության ներկայացման օրը
________ ___________________ 20_____թ.
Հավելված N 4
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(արտոնագրային վճար վճարող համարվելու համար) Փաստաթղթի հերթական համարը
________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
Անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը
Պետական գրանցման վկայականի համարը
ՀՎՀՀ
Գտնվելու (բնակության) վայրը
Ցանկանում եմ իրականացնել գործունեության
հետևյալ տեսակը (տեսակները)` Սկիզբը
(ամիս) Ավարտը
(ամիս) Գործունեության
վայրը Ստորա-
գրությունը
Սույնով հայտարարում եմ, որ`
1) նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 6,0 մլն դրամը.
2) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
3) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին չեմ իրականացրել Հայաստանի Հանրապետություն «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.
4) չեմ իրականացնում առևտրական գործունեություն Երևանում` 7 քառակուսի մետր, այլ վայրերում`
10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող կրպակում.
5) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ.
6) չեմ հանդիսանում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից, արտարժույթի առքուվաճառքի, արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնող, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող.
7) ինձ չի պատկանում այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.
8) գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) չի իրականացվում մեկից ավելի վայրում.
9) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ չունեմ 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը).
Դիմումատուի ստորագրությունը
Հարկային (տարածքային) տեսչության պետ`
Տեսուչ`
Դիմում-հայտարարության ներկայացման օրը
______ _____________________ 20___թ.
Հավելված N 5
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր N _______
__ ________________ 20___թ.
Սույն արտոնագիրը տրվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին
___________________________
__________________________ հաշվառված _____ ____________ 20___թ. ՀՎՀՀ _______________ և
հավաստում է այն մասին, որ նա 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող
Գործունեության տեսակները Սկիզբը
(ամիս) Ավարտը
(ամիս) Գործուն. վայրը
1. Բնակչության պատվերով կատարվող`
1.1. կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
1.2. հագուստի արտադրություն և նորոգում
1.3. գլխարկների արտադրություն և նորոգում
1.4. գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
1.5. փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
1.6. ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
1.7. համակարգչային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
1.8. հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
1.9. տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
1.10. այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
4. Լեզուների ուսուցման դասընթացներ
5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
8. Ստեղծագործական գործունեություն
9. Խնջույքավարների գործունեություն
10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում
11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
12. Դարբնոցային գործունեություն
13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում
Հարկային (տարածքային) տեսչության պետ
___________________________________________________________
(անունը, ազգանունը)
_____________________________________________________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
Հավելված N 6
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր N ______
_____ ________________ 20___թ.
Սույն արտոնագիրը տրվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձին
___________________________
______________________ հաշվառված _____ ___________ 20___թ. ՀՎՀՀ_________________ և
հավաստում է այն մասին, որ նա 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող
Գործունեության տեսակները Սկիզբը
(ամիս) Ավարտը
(ամիս) Գործուն. վայրը
Հարկային (տարածքային) տեսչության պետ
___________________________________________________________
(անունը, ազգանունը)
_____________________________________________________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
Հավելված N 7
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներն են`
1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեությունը.
3) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումը.
4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.
5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.
6) ավտոկանգառների գործունեությունը.
7) բիլիարդ խաղի կազմակերպումը:
2. Սույն հավելվածի իմաստով`
1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը.
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն է համարվում զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին չհամապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության կազմակերպումը.
3) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում է համարվում թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերով, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղևորափոխադրումը.
4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն է համարվում վարսավիրանոցներում (գեղեցկության սրահներում) վարսավիրական ծառայությունների մատուցումը: Վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.
5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն է համարվում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը: Ավտոտեխսպասարկման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.
6) ավտոկանգառների գործունեություն է համարվում ավտոկանգառում հատուցման դիմաց ավտոտրանսպորտային միջոցի ժամանակավոր կայանման ապահովումը (կազմակերպումը): Ավտոկանգառ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված տարածքը:
(Հավելվածը լրաց. 07.12.11 ՀՕ-314-Ն)
Հավելված N 8
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածով (այսուհետ Օրենքի N 7 հավելված) սահմանված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք տվյալ գործունեության տեսակների մասով համարվում են արտոնագրային վճար վճարող (այսուհետ` արտոնագրային վճար վճարող):
Անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք համարվում են արտոնագրային վճար վճարող նաև այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից՝ առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների՝ օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման): Օրենքով սահմանված կարգով վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձևակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում արտոնագրային վճար վճարողներ են համարվում վարձակալները:
2. Սույն հավելվածի դրույթները չեն տարածվում «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ:
3. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտ են համարվում Օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակները, բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված դեպքերի:
4. Արտոնագրային վճարի օբյեկտ չեն համարվում`
1) հանրակրթական դպրոցներում, պրոֆտեխնիկական ուսումնարաններում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հանրային սննդի գործունեությունը.
2) զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում Օրենքի N 7 հավելվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակները.
3) առողջարանների, հանգստյան և մասնագիտացված ճամբարների կամ տների, պանսիոնների, մանկապատանեկան բնակատեղիների, ճամբարային բնակատեղիների գործունեությունը: Սույն կետում օգտագործվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների հասկացությունները կիրառվում են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով.
4) թեթև մարդատար մեքենայով բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) ուղևորափոխադրումը.
5) այն ավտոկանգառների գործունեությունը, որտեղ տեղադրված են ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր.
6) համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքներում կազմակերպվող ավտոկանգառների գործունեությունը:
5. Արտոնագրային վճար վճարողները մինչև գործունեություն իրականացնելը որևէ ժամանակահատվածի (եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա) համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հավելվածի N 1 ձևով սահմանված հայտարարություն, որտեղ նշում են`
1) արտոնագրային վճար վճարողի`
ա. իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը,
բ. հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).
2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.
3) յուրաքանչյուր գործունեության իրականացման տեսակը և գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրը:
Սույն հավելվածի իմաստով եռամսյա, վեցամսյա, իննամսյա կամ տասներկուամսյա ժամանակահատվածները հաշվարկելիս ժամանակահատվածի սկզբի օրվա և վերջի օրվա ամսաթվերը ներառող ամիսները ընդունվում են որպես ամբողջական ամիսներ:
6. Հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը ստանում է արտոնագիր սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան:
7. Յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ժամանակահատվածի (եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա) և յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրի համար տրվում է առանձին արտոնագիր:
8. Որևէ ժամանակահատվածի (եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա) համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով արտոնագիր ստացած արտոնագրային վճար վճարողի կողմից տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալի ավելացման դեպքում մինչև ելակետային տվյալի ավելացումը ներկայացվում է դիմում նոր արտոնագիր ստանալու համար: Տվյալ դեպքում վճարվում է լրացուցիչ արտոնագրային վճար` ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվա և մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտն ընկած ամիսների ընդհանուր թվին համապատասխան չափով: Ելակետային տվյալի ավելացման դեպքում տրվում է նոր արտոնագիր սույն հավելվածով սահմանված կարգով` ժամանակահատվածի սկիզբ համալրելով ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամիսը, իսկ ավարտը` մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտի ամիսը: Որևէ ժամանակահատվածի (եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա) համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալը չի կարող նվազեցվել:
9. Արտոնագրային վճար վճարողները գործունեության արդյունքներից անկախ արտոնագրային վճարը հաշվարկում և վճարում են հետևյալ չափերով`
Գործունեության տեսակը Ելակետային տվյալը Արտոնագրային վճարի եռամսյա դրույքաչափը 1 միավորի (դրամ)
Երևան քաղաքում Մարզկենտ-րոններում այլ քաղաքներում այլ վայրերում հեռավոր և սահմանամերձ գյուղերում
հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն տարածք,
մինչև 50 մ.2 ներառյալ 225000 157500 157500 157500 67500
տարածք,
50 մ.2 ավելի` մինչև 300 մ.2 ներառյալ 225000 գումարած
50 մ.2 գերազանցող
մինչև յուրաքանչյուր
10 մ.2 համար` 63000 157500 գումարած
50 մ.2 գերա-զանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 45000 157500 գումարած
50 մ.2 գերազանցող մինչև յուրա-քանչյուր 10 մ.2 համար` 45000 157500
գումարած
50 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 45000 67500 գումարած
50 մ.2 գերազանցող մինչև յուրա-քանչյուր 10 մ.2 համար` 33000
տարածք,
300 մ.2 ավելի` մինչև 500 մ.2 ներառյալ 1800000 գումարած 300 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 36000 1282500 գու-մարած
300 մ.2 գերազանցող մինչև յուրա-քանչյուր
10 մ.2 համար` 25000 1282500 գու-մարած
300 մ.2 գերազանցող մինչև յուրա-քանչյուր
10 մ.2 համար` 25000 1282500 գու-մարած
300 մ.2 գերազանցող մինչև յուրա-քանչյուր
10 մ.2 համար` 25000 892500 գումարած
300 մ.2 գերա-զանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 18000
տարածք,
500 մ.2 մակերեսից ավելի 2520000 գումարած
500 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր
10 մ.2 համար` 18000 1782500 գումարած 500 մ.2 գերազանցող մինչև յուրա-քանչյուր 10 մ.2 համար` 10750 1782500 գումարած
500 մ.2 գերա-զանցող մինչև յուրաքանչյուր
10 մ.2 համար` 10750 1782500 գումարած 500 մ.2 գերազանցող մինչև յուրա-քանչյուր 10 մ.2 համար` 10750 1252500 գումարած
500 մ.2 գերա-զանցող մինչև յուրաքանչյուր
10 մ.2 համար` 9750
հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն տարածք 2200 1260 1260 900 900
թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում մեքենայի քանակ 29000 16800 16800 16800 16800
վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն աշխատատեղ 45000 36000 27000 27000 27000
ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն աշխատատեղ 45000 36000 36000 36000 27000
ավտոկանգառների գործունեություն տարածք 1800 360 360 360 360
բիլիարդ խաղի կազմակերպում խաղասեղան 120000 60000 60000 60000 60000
10. Գործունեության յուրաքանչյուր տեսակի (բացառությամբ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության) մասով արտոնագրային վճարի եռամսյա չափերը որոշվում են մեկ միավորի արտոնագրային վճարի եռամսյա դրույքաչափի և ելակետային տվյալի մեծության, իսկ սույն հավելվածով գործակից սահմանված լինելու դեպքում` նաև գործակցի արտադրյալով: Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով արտոնագրային վճարի եռամսյա չափը որոշվում է ելակետային տվյալին համապատասխանող եռամսյա դրույքաչափով, իսկ սույն հավելվածով գործակից սահմանված լինելու դեպքում` եռամսյա դրույքաչափի և գործակիցների արտադրյալով:
11. Միևնույն ժամանակահատվածում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև նույն թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու համար կիրառվում է տվյալ բնակավայրի համար սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափերից առավելագույնը:
12. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի եռամսյա չափի և տվյալ գործունեության տեսակի համար տվյալ արտոնագրում նշված ժամանակահատվածում ներառված երեք ամիսների թվի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:
13. Արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալներն են`
1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար` հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը, որն իր մեջ ներառում է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը, իսկ բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը.
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության համար` հյուրանոցային տնտեսության օբյեկտում հյուրանոցային ծառայությունների կազմակերպման համար նախատեսված շենք-շինությունների ընդհանուր տարածքը.
3) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու համար մեքենաների քանակը.
4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար` վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղը: Վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության համար նախատեսված յուրաքանչյուր տեղ: Վարսավիրական ծառայության մատուցման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր.
5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղ է համարվում ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման տեսակների մեկ ամբողջական գործընթացի ապահովման համար հատուկ սարքավորումներով կահավորված տարածքը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր.
6) ավտոկանգառների գործունեության համար` ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքը:
14. Արտոնագրային վճարի չափի հաշվարկման գործակիցներն են`
1) սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար` 0,5.
2) հեստապար և անհատական կամ համույթային համանման այլ ցուցադրումներ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար` 3,0.
3) Երևան քաղաքում հետևյալ գործունեության տեսակների` հանրային սննդի (բացառությամբ մինչև 50 մ.2 սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), հյուրանոցային տնտեսության օբյեկտների, վարսավիրական ծառայությունների մատուցման, ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար`
առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4,
մյուս գոտիների համար 1.05:
Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4) Աբովյան, Աշտարակ, Վաղարշապատ և Մասիս քաղաքների վարչական սահմաններում գտնվող 500 մ.2 սպասարկման սրահի մակերեսից ավելի տարածք ունեցող հանրային սննդի օբյեկտների համար` 2.0.
5) տոնավաճառների, վերնիսաժների, շուկաների, Երևանի կայարանների (ավտոկայարանների), մետրոպոլիտենի կայարանների կամ դրանց անմիջապես հարող տարածքներում գտնվող ավտոկանգառների գործունեության համար` լրացուցիչ 2.5:
15. Ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու, գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավոր կասեցնելու դեպքերում սույն հավելվածով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում և չեն վերադարձվում (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը):
16. Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են մինչև արտոնագիր ստանալը:
17. Արտոնագրային վճար վճարողները հարկային հաշիվներ դուրս չեն գրում:
18. Արտոնագրային վճար վճարողները հանդիսանում են հարկային գործակալներ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և նրանց վրա չի տարածվում «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթը:
19. Արտոնագրային վճար վճարողները պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Ձև N 1
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
արտոնագրային վճար վճարող
համարվելու մասին Փաստաթղթի հերթական համարը
___________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
1. Հարկ վճարողի հաշվառման համարը
2. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)
3. Գտնվելու վայրը
4. Արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածը (եռամսյա, վեցամսյա, իննամսյա կամ տասներկուամսյա)
Գործունեության տեսակը (տեսակները) Գործունեության իրականացման վայրը Ելակետային տվյալի մեծությունը Գործունեության իրականացման ժամանակահատվածի Արտոնա-գրային վճարի չափը,
դրամ
սկիզբը ավարտը
Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները
Հայտարարությանը կից ներկայացնում եմ արտոնագրային վճարի վճարումը հաստատող փաստաթղթի պատճենը:
Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր) _____________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ______ ______________________ 20 թ.
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
Ձև N 2
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ԱՐՏՈՆԱԳԻՐ N ______
_____ ________________ 20___թ.
Սույն արտոնագիրը տրվում է __________________________________________________________________ _____________________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
___________________________ հաշվառված _____ ____________ 20___թ. ՀՎՀՀ ______________________
և 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող
Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Ելակետային տվյալի մեծությունը Գործունեության
իրականացման ժամանակահատվածի
սկիզբը
(ամիս) ավարտը
(ամիս)
Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները
Հարկային տեսչության պետ _________________________________________________________
(անունը, ազգանունը)
___________________________________________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
(Հավելվածը լրաց. 07.12.11 ՀՕ-314-Ն)