Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-247-Ն օրենքը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 28
Երևան
ՀՕ-209-Ն
Հավելված N 1
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Ց Ա Ն Կ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԵՐԻ
NN Գործունեության տեսակները Արտոնագրային վճարի ամսական չափը` ըստ բնակավայրերի (դրամ)
քաղաք Երևան մարզկենտ-րոններ այլ քաղաք-ներ սահմանա-
մերձ գյուղեր այլ վայրեր
1. Բնակչության պատվերով կատարվող` 6500 2500 2000 300 1000
1.1 կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
1.2 հագուստի արտադրություն և նորոգում
1.3 գլխարկների արտադրություն և նորոգում
1.4 գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
1.5 փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
1.6 ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
1.7 համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
1.8 հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
1.9 տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
1.10 այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
1.11 թիթեղագործական գործունեություն
2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում 6500 2500 2000 300 1000
3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ 6500 2500 2000 300 1000
4. Լեզուների ուսուցման դասընթացներ 10000 4000 3000 400 1500
5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ 15000 5000 4000 600 2000
6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն 6500 2500 2000 300 1000
7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն 6500 2500 2000 300 1000
8. Ստեղծագործական գործունեություն 6500 2500 2000 300 1000
9. Խնջույքավարների գործունեություն 15000 5000 4000 600 2000
10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում 6500 2500 2000 300 1000
11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար 6500 2500 2000 300 1000
12. Դարբնոցային գործունեություն 6500 2500 2000 300 1000
13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում* 15000 10000 10000 5000 5000
* Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցման մասով արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք է ընդունվում զբոսաշրջային տան սենյակների քանակը։
(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 22.06.12 ՀՕ-166-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-243-Ն)
Հավելված N 2
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Ց Ա Ն Կ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)
Հավելված N 3
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
արտոնագրային վճար վճարող
համարվելու մասին Փաստաթղթի հերթական համարը
________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
1. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը և ազգանունը
2. Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
3. Ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)
4. Անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը
5. Գտնվելու (բնակության) վայրը
Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները) Գործունեու-թյան իրականաց-ման վայրը Գործունեության իրականացման ժամանակահատվածի Արտոնա-գրային վճարի չափը, դրամ
սկիզբը ավարտը
1. Բնակչության պատվերով կատարվող`
1.1. կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
հագուստի արտադրություն և նորոգում
գլխարկների արտադրություն և նորոգում
գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
թիթեղագործական գործունեություն
2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
4. Լեզուների ուսուցման դասընթացներ
5. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
8. Ստեղծագործական գործունեություն
9. Խնջույքավարների գործունեություն
10. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում
11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
12. Դարբնոցային գործունեություն
13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում
Սույնով հայտարարում եմ, որ`
1) նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 9,0 մլն դրամը.
2) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
3) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.
4) գործունեությունը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) չի իրականացվում մեկից ավելի վայրերում.
5) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ չունեմ 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը)
Ֆիզիկական անձ
(անհատ ձեռնարկատեր) ______________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
Հայտարարության ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _____ _______________ 20 __թ.
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
(հավելվածը խմբ., լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-243-Ն)
Հավելված N 4
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
(հավելվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)
Հավելված N 5
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտե
Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր N ______
_____ ________________ 20___թ.
Սույն արտոնագիրը տրվում է _______________________________________________________
_________________________________________________________________________________
(ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
հարկային մարմնում հաշվառված ____ _______ 20___թ. ՀՎՀՀ
և հավաստում է այն մասին, որ նա 20______թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող:
Գործունեության տեսակը (տեսակները) Գործունեության իրականացման վայրը Գործունեության իրականացման ժամանակահատվածի Արտոնագրային վճարի չափը, դրամ
սկիզբը (ամիս) ավարտը (ամիս)
Հարկային տեսչության պետ _____________________________________________________
(անունը, ազգանունը)
_______________________________________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
(հավելվածը խմբ., լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-243-Ն)
Հավելված N 6
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
(հավելվածն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)
Հավելված N 7
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակներն են`
1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.
2) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)
3) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումը.
4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.
5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.
6) ավտոկանգառների գործունեությունը.
7) բիլիարդ խաղի կազմակերպումը.
8) սեղանի թենիս խաղի կազմակերպումը.
9) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեությունը.
10) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության).
11) ատամնաբուժական գործունեությունը.
12) ատամնատեխնիկական գործունեությունը.
13) անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությունը.
14) առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեությունը` տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ:
(1-ին կետը լրաց. 19.06.15 ՀՕ-67-Ն)
2. Սույն հավելվածի իմաստով`
1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը.
2) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)
3) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում է համարվում թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող ուղևորափոխադրումը, այդ թվում` ըստ նախնական պատվերով, ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն իրականացվող ուղևորափոխադրումը.
4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն է համարվում վարսավիրանոցներում (գեղեցկության սրահներում) վարսավիրական ծառայությունների մատուցումը: Վարսավիրանոց (գեղեցկության սրահ) է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը.
5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն է համարվում ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը: Ավտոտեխսպասարկման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված աշխատատեղի (աշխատատեղերի) համար առանձնացված մշտական կամ ժամանակավոր շինությունը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում են համարվում ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստատեղերի նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը, եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ.
6) ավտոկանգառների գործունեություն է համարվում ավտոկանգառում հատուցման դիմաց ավտոտրանսպորտային միջոցի ժամանակավոր կայանման ապահովումը (կազմակերպումը): Ավտոկանգառ է համարվում ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված տարածքը.
7) սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեություն է համարվում ժամանցի անցկացման համար սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեությունը.
8) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեություն է համարվում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով պատրաստի սննդի (սուրճի, գազավորված ըմպելիքների և այլն) առևտուրը.
9) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեություն է համարվում զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը.
10) ատամնաբուժական գործունեություն է համարվում ատամնաբուժական պոլիկլինիկաների, կենտրոնների կամ կաբինետների կողմից իրականացվող թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ, ռենտգենաբանական բժշկական օգնության և սպասարկման գործունեությունը.
11) ատամնատեխնիկական գործունեություն է համարվում ատամնատեխնիկական պարագաների պատրաստումը.
12) անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն է համարվում անշարժ գույքի առքուվաճառքի և (կամ) վարձակալության հանձնման միջնորդական գործունեությունը:
(հավելվածը լրաց. 07.12.11 ՀՕ-314-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-243-Ն, լրաց. 19.06.15 ՀՕ-67-Ն)
Հավելված N 8
«Արտոնագրային վճարների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածով (այսուհետ Օրենքի N 7 հավելված) սահմանված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք տվյալ գործունեության տեսակների մասով համարվում են արտոնագրային վճար վճարող (այսուհետ` արտոնագրային վճար վճարող), իսկ առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի` տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ առքուվաճառքի գործունեություն իրականացնողները` համապատասխան հայտարարության առկայության դեպքում:
Անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք համարվում են արտոնագրային վճար վճարող նաև այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից՝ առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների՝ օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման): Օրենքով սահմանված կարգով վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձևակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում արտոնագրային վճար վճարողներ են համարվում վարձակալները:
(1-ին կետը լրաց. 19.06.15 ՀՕ-67-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)
3. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտ են համարվում Օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակները, բացառությամբ սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված դեպքերի:
4. Արտոնագրային վճարի օբյեկտ չեն համարվում`
1) հանրակրթական դպրոցներում, պրոֆտեխնիկական ուսումնարաններում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հանրային սննդի գործունեությունը.
1.1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, եթե այդ գործունեությունը կազմակերպվում է 600մ.2 գերազանցող սպասարկման սրահի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտում.
2) զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած չափանիշներին համապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտներում Օրենքի N 7 հավելվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակները.
3) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)
4) թեթև մարդատար մեքենայով բացառապես սեփական ներարտադրական (ներտնտեսական) ուղևորափոխադրումը.
5) այն ավտոկանգառների գործունեությունը, որտեղ տեղադրված են ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր.
6) համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականությունը հանդիսացող տարածքներում կազմակերպվող ավտոկանգառների գործունեությունը:
(4-րդ կետը լրաց., փոփ. 19.12.12 ՀՕ-243-Ն)
5. Արտոնագրային վճար վճարողները մինչև գործունեություն իրականացնելը, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող անձինք` մինչև նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը որևէ ժամանակահատվածի (օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը) համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հավելվածի N 1 ձևով սահմանված հայտարարություն, որտեղ նշում են`
1) արտոնագրային վճար վճարողի`
ա. իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը,
բ. հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).
2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.
3) յուրաքանչյուր գործունեության իրականացման տեսակը և գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրը:
Սույն հավելվածի իմաստով ժամանակահատվածները հաշվարկելիս ժամանակահատվածի սկզբի օրվա և վերջի օրվա ամսաթվերը ներառող ամիսները ընդունվում են որպես ամբողջական ամիսներ:
Այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` 100 մ.2 և ավելի մակերես ունեցող սրահում, և հանրային սննդի գործունեության իրականացման տվյալ վայրի սրահների ընդհանուր մակերեսը չի գերազանցում 600 մ.2-ը, հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված այդ սրահի մասով արտոնագիր տրամադրվում է սույն հավելվածով սահմանված կարգով` տվյալ տարվա որևէ ամսվա կոնկրետ օրվա կամ օրերի համար: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված կարգով արտոնագիր ստանալու համար արտոնագրային վճար վճարող համարելու մասին հայտարարությունը կարող է ներկայացվել անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի նախընտրած` արտոնագրային վճար վճարող համարվելու որևէ օրվան կամ օրերին նախորդող ցանկացած աշխատանքային օրվա ընթացքում:
(5-րդ կետը փոփ., լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն, լրաց., փոփ. 19.12.12 ՀՕ-243-Ն)
6. Հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը ստանում է արտոնագիր սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան: Ընդ որում, հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում սույն հավելվածի N 2 ձևով արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, սույն հավելվածի 16-րդ կետին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:
Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ արտոնագրային վճարից ազատված գործունեության մասով արտոնագիրը տրամադրվում է սույն կետով սահմանված կարգով` առանց արտոնագրային վճարի վճարման:
(6-րդ կետը լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն, 19.11.14 ՀՕ-188-Ն)
7. Յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ժամանակահատվածի և յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրի համար տրվում է առանձին արտոնագիր:
(7-րդ կետը փոփ. 22.06.12 ՀՕ-166-Ն)
8. Որևէ ժամանակահատվածի համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով արտոնագիր ստացած արտոնագրային վճար վճարողի կողմից տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալի ավելացման դեպքում մինչև ելակետային տվյալի ավելացումը ներկայացվում է հայտարարություն նոր արտոնագիր ստանալու համար: Տվյալ դեպքում վճարվում է լրացուցիչ արտոնագրային վճար` ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվա և մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտն ընկած ամիսների ընդհանուր թվին համապատասխան չափով: Ելակետային տվյալի ավելացման դեպքում տրվում է նոր արտոնագիր սույն հավելվածով սահմանված կարգով` ժամանակահատվածի սկիզբ համալրելով ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամիսը, իսկ ավարտը` մինչև ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտի ամիսը: Որևէ ժամանակահատվածի համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալը չի կարող նվազեցվել:
(8-րդ կետը փոփ. 22.06.12 ՀՕ-166-Ն, 19.12.12 ՀՕ-243-Ն)
9. Արտոնագրային վճար վճարողները գործունեության արդյունքներից անկախ արտոնագրային վճարը հաշվարկում և վճարում են հետևյալ չափերով`
Գործունեության տեսակը Ելակետային տվյալը Արտոնագրային վճարի ամսական դրույքաչափը 1 միավորի (դրամ)
Երևան
քաղաքում մարզկենտրոններում այլ քաղաքներում այլ վայրերում սահմանամերձ գյուղերում
հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն տարածք,
մինչև 20 մ.2 ներառյալ 30000 21000 21000 10500 5250
տարածք, 20-ից մինչև 50 մ.2 ներառյալ 30000 գումարած
20 մ.2 գերազանցող
մինչև յուրաքանչյուր
10 մ.2 համար` 15000 21000 գումարած
20 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 10500 21000 գումարած
20 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 10500 10500 գումարած
20 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 5250 5250 գումարած
20 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 2625
տարածք,
50 մ.2 ավելի` մինչև 300 մ.2 ներառյալ 75000 գումարած
50 մ.2 գերազանցող
մինչև յուրաքանչյուր.
10 մ.2 համար` 21000 52500 գումարած
50 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 15000 52500 գումարած
50 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 15000 52500 գումարած
50 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 15000 13125 գումարած
50 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 7500
տարածք,
300 մ.2 ավելի` մինչև 500 մ.2 ներառյալ 600000 գումարած
300 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 12000 427500 գումարած 300 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 8000 427500 գումարած 300 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 8000 427500 գումարած
300 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 8000 200625 գումարած
300 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 4000
տարածք,
500 մ.2 մակերեսից ավելի 840000 գումարած
500 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր
10 մ.2 համար` 6000 587500 գումարած 500 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 3500 587500 գումարած 500 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 3500 587500 գումարած
500 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 3500 280625 գումարած
500 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 1750
թեթև մարդատար մեքենայով
ուղևորափոխա-դրում մեքենայի քանակ 9500 5600 5600 2800 1400
վարսավիրական ծառայությունների մատուցման
գործունեություն աշխատատեղ 15000 12000 9000 4500 2250
ավտոտեխսպա-սարկման կայան-ների (կետերի) գործունեություն աշխատատեղ 15000 12000 12000 6000 3000
ավտոկանգառների գործունեություն տարածք 600 120 120 60 30
բիլիարդ խաղի կազմակերպում խաղասեղան 40000 20000 20000 10000 5000
սեղանի թենիս խաղի կազմակերպումը խաղասեղան 10000 7000 6000 5000 1000
մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպումը ավտոմատ 5000 4000 3000 2000 1000
մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպումը ավտոմատ 5000 4000 3000 2000 1000
ատամնաբուժա-կան գործունեություն բազկաթոռ, մինչև երեքը ներառյալ յուրաքան-չյուր բազկաթոռի համար 80000 յուրաքանչյուր բազկաթոռի համար 57000 յուրաքան-չյուր բազկաթոռի համար 57000 յուրաքան-չյուր բազկաթոռի համար 28500 յուրաքան-չյուր բազկաթոռի համար 14000
բազկաթոռ, երեքը գերազանցող 240000 գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքան-չյուր բազկաթոռի համար 48000 171000 գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքանչյուր բազկաթոռի համար 34000 171000 գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքան-չյուր բազկաթոռի համար 34000 85500 գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքան-չյուր բազկաթոռի համար 17000 42000 գումարած երեք բազկաթոռը գերազանցող յուրաքան-չյուր բազկաթոռի համար 8400
ատամնատեխնի-կական գործունեություն աշխատա-տեղ, մինչև երեքը ներառյալ յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 80000 յուրաքանչյուր աշխատատեղի համար 57000 յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 57000 յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 28500 յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 14000
աշխատա-տեղ, երեքը գերազան-ցող 240000 գումարած երեք աշխատա-տեղը գերազանցող յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 48000 171000 գումարած երեք աշխատա-տեղը գերազանցող յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 34000 171000 գումարած երեք աշխատա-տեղը գերազանցող յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 34000 85500 գումարած երեք աշխատա-տեղը գերազանցող յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 17000 42000 գումարած երեք աշխատա-տեղը գերազանցող յուրաքան-չյուր աշխատա-տեղի համար 8400
անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն աշխատողների թիվ 60000 50000 45000 40000 10000
առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն` տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ վաճառա-սեղան կամ վաճառակետ մինչև 0.5 մ.2 ներառյալ 35000
գումարած
0.5 մ.2
գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ.2 համար` 7000 25000
գումարած
0.5 մ.2
գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ.2 համար` 5000 20000 գումարած
0.5 մ.2
գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ.2 համար` 4000 15000 գումարած
0.5 մ.2
գերազանցող մինչև յուրաքանչյուր 0.1 մ.2 համար` 3000 0
(9-րդ կետը խմբ. 22.06.12 ՀՕ-166-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-243-Ն, լրաց. 19.06.15 ՀՕ-67-Ն)
10. Գործունեության յուրաքանչյուր տեսակի (բացառությամբ հանրային սննդի ոլորտում իրականացվող ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեության տեսակների) մասով արտոնագրային վճարի մեկամսյա չափերը որոշվում են մեկ միավորի արտոնագրային վճարի մեկամսյա դրույքաչափի և ելակետային տվյալի մեծության, իսկ սույն հավելվածով գործակից սահմանված լինելու դեպքում` նաև գործակցի արտադրյալով: Հանրային սննդի ոլորտում իրականացվող ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեության տեսակների մասով արտոնագրային վճարի մեկամսյա չափը որոշվում է ելակետային տվյալին համապատասխանող մեկամսյա դրույքաչափով, իսկ սույն հավելվածով գործակից սահմանված լինելու դեպքում` մեկամսյա դրույքաչափի և գործակիցների արտադրյալով:
(10-րդ կետը փոփ. 22.06.12 ՀՕ-166-Ն, 19.12.12 ՀՕ-243-Ն)
11. Միևնույն ժամանակահատվածում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև նույն թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու համար կիրառվում է տվյալ բնակավայրի համար սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափերից առավելագույնը:
Այն դեպքում, երբ բնակության միևնույն հասցեում գրանցված (հաշվառված) անհատ ձեռնարկատերերը, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը միևնույն թեթև մարդատար մեքենայով իրականացնում են ուղևորափոխադրում, կարող են ստանալ անհատ ձեռնարկատիրոջ անվամբ միայն մեկ արտոնագիր: Ընդ որում, այս դեպքում արտոնագրային վճարի ամսական դրույքաչափը սահմանվում է սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված դրույքաչափին ավելացրած յուրաքանչյուր վարորդի համար 1000 դրամ:
Միևնույն ժամանակահատվածում տարբեր բնակավայրերում անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափերից առավելագույնը։ Անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնելու վայր է համարվում այն գրասենյակի գտնվելու վայրը, որտեղ կնքվում են անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությանը վերաբերող պայմանագրեր:
(11-րդ կետը լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն, 19.12.12 ՀՕ-243-Ն)
12. Սույն հավելվածի 5-րդ կետով նշված մեկ ամսից ավելի որևէ ժամանակահատվածի համար գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է տվյալ ժամանակահատվածում ներառված ամիսների համար սույն հավելվածով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարի ամսական չափերի հանրագումարի չափով:
Անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից սույն հավելվածի 5-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքերում որևէ ամսվա օրվա կամ օրերի համար արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի մեկամսյա չափի մեկ երեսուներորդի, գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված օրերի քանակի, իսկ տվյալ գործունեությունը Երևան քաղաքում իրականացնելու պարագայում` նաև սույն հավելվածի 14-րդ կետի 1.2-րդ կետով սահմանված գործակցի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:
(12-րդ կետը խմբ. 22.06.12 ՀՕ-166-Ն, խմբ., փոփ. 19.12.12 ՀՕ-243-Ն)
13. Արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալներն են`
1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար` հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը, որն իր մեջ ներառում է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը, իսկ բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը` արտահայտված քառակուսի մետրով.
2) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)
3) թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու համար մեքենաների քանակը.
4) վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության համար` վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղը: Վարսավիրական ծառայության մատուցման աշխատատեղ է համարվում վարսավիրական ծառայության, դիմահարդարման, դեմքի մերսման, մատնահարդարման և (կամ) նման այլ ծառայության համար նախատեսված յուրաքանչյուր տեղ: Վարսավիրական ծառայության մատուցման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր.
5) ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման աշխատատեղ է համարվում ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական սպասարկման տեսակների մեկ ամբողջական գործընթացի ապահովման համար հատուկ սարքավորումներով կահավորված տարածքը: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման տարբեր աշխատատեղերը մեկ անձի կողմից համատեղման դեպքում համատեղած աշխատատեղերը համարվում են մեկ աշխատատեղ, իսկ նույնատիպ (միանման) աշխատատեղերի առկայության դեպքում այդ աշխատատեղերը դիտարկվում են որպես առանձին աշխատատեղեր.
6) ավտոկանգառների գործունեության համար` ավտոտրանսպորտային միջոցների ժամանակավոր կայանման համար առանձնացված ընդհանուր տարածքը` արտահայտված քառակուսի մետրով.
7) բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար` խաղասեղանների քանակը.
8) սեղանի թենիս խաղի կազմակերպման գործունեության համար` խաղասեղանների քանակը.
9) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեության համար` մետաղադրամով շահագործվող ավտոմատների քանակը.
10) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեության համար` խաղային ավտոմատների քանակը.
11) ատամնաբուժական գործունեության համար` ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար նախատեսված բազկաթոռների թիվը.
12) ատամնատեխնիկական գործունեության համար` ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման աշխատատեղերի թիվը.
13) անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության համար` աշխատողների թիվը.
14) առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ գործունեության համար` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի ցուցադրման և (կամ) վաճառքի համար օգտագործվող վաճառասեղանների կամ վաճառակետերի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով (մ.2):
(13-րդ կետը լրաց. 19.12.12 ՀՕ-243-Ն, 19.06.15 ՀՕ-67-Ն)
14. Արտոնագրային վճարի չափի հաշվարկման գործակիցներն են`
1) սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար` 0,5.
1.1) ապրիլ, մայիս, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին բացօթյա վայրերի միջոցով կազմակերպվող հանրային սննդի գործունեության համար` 0.8.
1.2) Երևան քաղաքում սույն հավելվածի 5-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար` 3.0.
2) հեստապար և անհատական կամ համույթային համանման այլ ցուցադրումներ ունեցող հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների) համար` 5,0.
3) Երևան քաղաքում վարսավիրական ծառայությունների մատուցման, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների (բացառությամբ մինչև 50 մ.2 սպասարկման սրահի մակերես ունեցող օբյեկտների), ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի գործունեության կազմակերպման համար`
առաջին և երկրորդ գոտիների համար` 1.4,
մյուս գոտիների համար` 1.05:
Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
3.1) Երևան քաղաքում ատամնաբուժական, ատամնատեխնիկական գործունեության իրականացման համար`
առաջին և երկրորդ գոտիների համար` 1.0,
մյուս գոտիների համար` 0.75:
Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4) Աբովյան, Աշտարակ, Վաղարշապատ և Մասիս քաղաքների վարչական սահմաններում գտնվող 500 մ.2 սպասարկման սրահի մակերեսից ավելի տարածք ունեցող հանրային սննդի օբյեկտների համար` 2.0.
5) տոնավաճառների, վերնիսաժների, շուկաների, Երևանի կայարանների (ավտոկայարանների), մետրոպոլիտենի կայարանների կամ դրանց անմիջապես հարող տարածքներում գտնվող ավտոկանգառների գործունեության համար` լրացուցիչ 2.5.
6) բացառապես գիշերային ժամերին (ժամը 21:00-ից մինչև ժամը 09:00-ն) աշխատող ավտոկանգառների գործունեության համար` լրացուցիչ 0,5.
7) մեկամսյա ժամանակահատվածի համար` 1,0: Մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս սույն կետով սահմանված գործակիցը նվազեցվում է 0,02-ով` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությամբ ներկայացված մեկից ավելի յուրաքանչյուր ամսվա համար:
(14-րդ կետը լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն, լրաց., փոփ., խմբ. 19.12.12 ՀՕ-243-Ն)
15. Ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու, գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավոր կասեցնելու դեպքերում սույն հավելվածով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում և չեն վերադարձվում (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը):
16. Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են մինչև արտոնագիր ստանալը:
17. Արտոնագրային վճար վճարողները հարկային հաշիվներ դուրս չեն գրում:
18. Արտոնագրային վճար վճարողները հանդիսանում են հարկային գործակալներ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և նրանց վրա չի տարածվում «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթը:
19. (կետն ուժը կորցրել է 19.12.12 ՀՕ-243-Ն)
20. Արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկի կանխավճարներ չեն կատարվում:
Ձև N 1
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
արտոնագրային վճար վճարող
համարվելու մասին Փաստաթղթի հերթական համարը
_____________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
1. Հարկ վճարողի հաշվառման համարը
2. Իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)
3. Գտնվելու վայրը
4. Արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածը
Գործունեության տեսակը (տեսակները) Գործունեության իրականացման վայրը Ելակետային տվյալի մեծությունը Գործակիցը (գործակիցները) Գործունեության իրականացման ժամանակահատվածի Արտոնա-գրային վճարի չափը, դրամ
սկիզբը ավարտը
5 6 7 8 9 10 11
Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները
Օրենքի N 8 հավելվածի 5-րդ կետով սահմանված դեպքում` հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված սրահներում իրականացվող հանրային սննդի գործունեության համար հայտարարության 4-րդ կետում նշված ամսվա կոնկրետ օրացուցային օրը (օրերը)`
_______________________________________________________________________________:
(լրացվում է տվյալ ամսվա ամսաթիվը (ամսաթվերը))
Օրենքի N 8 հավելվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում անհատ ձեռնարկատերերի հաշվառման հասցեում հաշվառված այլ ֆիզիկական անձանց տվյալները, որոնց համար պետք է կատարվի վճարում.
Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի անունը, ազգանունը Հաշվառման հասցեն` համաձայն անձնագրի
Հայտարարությանը կից ներկայացնում եմ արտոնագրային վճարի վճարումը հաստատող փաստաթղթի պատճենը։
Կազմակերպության տնօրեն
(անհատ ձեռնարկատեր) ___________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
Հայտարարության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _____ __________________________ 20__ թ.
(լրացվում է հարկային տեսչության կողմից)
(ձևը փոփ. 22.06.12 ՀՕ-166-Ն, խմբ. 19.12.12 ՀՕ-243-Ն)
Ձև N 2
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ԱՐՏՈՆԱԳԻՐ N ______
_____ ________________ 20___թ.
Սույն արտոնագիրը տրվում է __________________________________________________________________ _____________________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
___________________________ հաշվառված _____ ____________ 20___թ. ՀՎՀՀ ______________________
և 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող
Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Ելակետային տվյալի մեծությունը Գործունեության
իրականացման ժամանակահատվածի
սկիզբը
(ամիս) ավարտը
(ամիս)
Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները
Օրենքի N 8 հավելվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում անհատ ձեռնարկատերերի հաշվառման հասցեում հաշվառված այլ անձանց տվյալները, որոնց համար վճարվում է արտոնագրային վճար.
Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի անունը, ազգանունը Հաշվառման հասցեն` համաձայն անձնագրի
Օրենքի N 8 հավելվածի 5-րդ կետով սահմանված դեպքում` հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված սրահներում իրականացվող հանրային սննդի գործունեության համար ամսվա կոնկրետ օրացուցային օրը (օրերը)`
Հարկային տեսչության պետ _________________________________________________________
(անունը, ազգանունը)
___________________________________________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
(ձևը լրաց. 22.06.12 ՀՕ-166-Ն, 19.12.12 ՀՕ-243-Ն)
(հավելվածը լրաց. 07.12.11 ՀՕ-314-Ն, փոփ., լրաց., խմբ. 22.06.12 ՀՕ-166-Ն, 19.12.12 ՀՕ-243-Ն, լրաց. 19.11.14 ՀՕ-188-Ն, 19.06.15 ՀՕ-67-Ն)