Հոդված 10. Շրջանառության հարկի վճարման կարգն ու ժամկետները
Հոդված 10. Շրջանառության հարկի վճարման կարգն ու ժամկետները
1. Շրջանառության հարկ վճարողները շրջանառության հարկի գումարը պետական բյուջե են վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող առաջին ամսվա 20-ը:
2. Շրջանառության հարկ վճարողներն այդ գործունեության մասով շահութահարկի և եկամտային հարկի կանխավճարներ չեն կատարում:
3. Շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը և նոտարները եկամտային հարկը հաշվարկում և վճարում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
(10-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-128-Ն)