Հոդված 12. Շրջանառության հարկ վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը և առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերի վարումը
Հոդված 12. Շրջանառության հարկ վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը և առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերի վարումը
1. Շրջանառության հարկ վճարողներն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Շրջանառության հարկ վճարողներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում):
3. Շրջանառության հարկ վճարողները «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 4-ով նախատեսված` առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չեն վարում:
4. (մասն ուժը կորցրել է 07.05.15 ՀՕ-38-Ն)
(12-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-128-Ն, փոփ. 07.05.15 ՀՕ-38-Ն)