Հոդված 28
Հոդված 28.
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման ոլորտում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգը.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու կարգը.
3) անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու կարգը.
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը։»: