Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 26-28-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից քաղաքացիության հարցերի լուծումը
Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան և սույն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով, լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը: