Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում`
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 2-րդ և 3-րդ մասերի «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով.
2) 4-րդ մասի «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով.
3) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղված անձինք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում տարեկան անձնավորված հաշվարկ:».
4) 6-րդ մասը «Եկամտային հարկի» բառերից հետո լրացնել «, շահութահարկի» բառով.
5) 7-րդ և 8-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Գործատուները և սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված վարձու աշխատողները սոցիալական վճարի ճշտված հաշվարկները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Ճշտված հաշվարկների հիման վրա կատարվում է սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, բացառությամբ հաշվարկված տույժերի:
8. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղվածները հաշվետու ժամանակահատվածի համար տարեկան սոցիալական վճարի մասին ճշտված հաշվարկները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Ճշտված հաշվարկների հիման վրա կատարվում է սոցիալական վճարների վերահաշվարկ:»: