Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկային մարմինը սոցիալական վճարների վերաբերյալ հաշվարկները փաստացի ստանալու օրվանից հետո` առավելագույնը 10-օրյա ժամկետում, մշակում է դրանք և վճարման հանձնարարական է ուղարկում գանձապետարան` սոցիալական վճար կատարած (կատարող) անձի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կուտակային հատկացում կատարելու (համապատասխան գումարները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու) համար, եթե ներկայացված տեղեկություններում չկան սխալներ, և փոխանցվել են սոցիալական վճարների հաշվետվության մեջ նշված սոցիալական վճարների գծով պարտավորությունները: Կուտակային հատկացման գումարը ձևավորվում է սոցիալական վճարներից և սույն օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցներից:».

2) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 10000 դրամի չափով.».

3) 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի չափով.»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։