Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում`
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի չափով.»:
2) 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի չափով.».
3) 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով` դիմումը ներկայացնելու (դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային հաշիվը բացելու), սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու օրվան հաջորդող ամսվանից:».
4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 3-րդ մասի 2-րդ կետերով սահմանված սոցիալական վճարը համարվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով հաշվարկված սոցիալական վճարի գծով վերջնական պարտավորություն:».
5) 7-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի «25000» թիվը փոխարինել «300000» թվով: