Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28 հուլիսի 1998 թվական, ՀՕ-239) 212-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-րդ մասով.
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28 հուլիսի 1998 թվական, ՀՕ-239) 212-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-րդ մասով.
«3.1. Հասարակական կարիքների համար մայրուղային-գծային ինժեներական ենթակառուցվածքների (էլեկտրահաղորդման և կապի գծեր, գազատարներ, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման համակարգեր), օդային և ստորգետնյա մալուխային գծերի ու խողովակաշարերի, հենասյուների և դրանց անվտանգ շահագործման հետ կապված այլ շինությունների պահպանման ու սպասարկման նպատակով համապատասխան հողամասերում, անկախ սեփականության իրավունքի սուբյեկտից, սահմանվում է անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտ:»: