Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» կետերով.

«ե) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված ծրագրերի վերջնական արդյունքի ցուցանիշների գծով կանխատեսումները (բացառությամբ պետական մարմինների ներքին ծառայությունների համար նախատեսվող վարչական բնույթի ծախսային ծրագրերի), ինչպես նաև ծրագրերի միջոցառումների իրագործման աստիճանը բնութագրող ֆինանսական և առկա (մշակված) արդյունքային (կատարողական) փաստացի, սպասվելիք և կանխատեսվող (համապատասխանաբար նախորդ, ընթացիկ և ծրագրերի միջոցառումների ավարտի համար նախատեսված բյուջետային տարիների վերջի դրությամբ) ցուցանիշները (բացառությամբ պետական մարմինների ներքին ծառայությունների համար նախատեսվող վարչական բնույթի ծախսային միջոցառումների) սահմանող հավելվածները.

զ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված ամփոփ ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման:».

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե1» կետով.

«ե1) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով առաջարկվող հատկացումների հիմնավորումը` ըստ բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգման, այդ թվում` բյուջետային տարում տրամադրվող վարկերի և բյուջետային երաշխիքների ծավալներն ու ուղղությունները, բյուջետային ծախսերի հաշվարկները հիմնավորող նորմատիվները (համապատասխան նորմատիվների սահմանված լինելու դեպքում).».

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» կետով.

«ա1) պետական բյուջեի եկամուտները սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դասակարգմամբ և ծախսերը` բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգմամբ.»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։