Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում՝
Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջև` դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ): Ընդ որում, ծրագրերի, ծրագրերի միջոցառումների հատկացումների գումարների վերաբաշխումները չպետք է հանգեցնեն տվյալ տարվա պետական բյուջեով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով նախատեսված` համայնքներին տրամադրվող հատկացումների ընդհանուր տարեկան գումարի նվազմանը (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում, կառավարությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, այդ թվում` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների արդյունքային (կատարողական) ցուցանիշների, ինչպես նաև ըստ այդ միջոցառումների գծով բյուջետային ելքերի տնտեսագիտական և գործառական դասակարգման:»: