Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ` Օրենք) 1.2-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ` Օրենք) 1.2-րդ հոդվածում՝
1) 13-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն)» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-17.3-րդ մասերով.
«17.1. Ծրագիրը միևնույն նպատակին հասնելուն ուղղված քաղաքականության իրագործման միջոցառումների (այսուհետ` ծրագրի միջոցառումներ) տրամաբանական խմբավորումն է:
17.2. Յուրաքանչյուր ծրագիր ներառում է տվյալ նպատակին ուղղված միայն մեկ՝ գլխավոր կարգադրիչի վերագրվող միջոցառումներ:
17.3. Ծրագրի նպատակը այն կոնկրետ սոցիալական կամ հասարակական խնդիրն է, որի լուծմանն ուղղված է ծրագիրը:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին մասով.
«18.1. Ծրագրի միջոցառումը ծրագրի շրջանակներում քաղաքականության իրագործման նպատակով իրականացվող պետության միջամտությունն է, որն ուղղված է տվյալ ծրագրի համար սահմանված նպատակի իրագործմանը:»: