Հոդված 11. Օրենքի 39-րդ հոդվածում՝
Հոդված 11. Օրենքի 39-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 39. Բյուջեների ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ
գործառնությունների դասակարգումը».
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) ծրագրերի:».
3) 5-րդ մասի՝
ա. «Բյուջեների ծախսերն են» բառերը փոխարինել «Բյուջեների ընթացիկ ծախսերն են» բառերով,
բ. «ը» կետն ուժը կորցրած ճանաչել.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Բյուջեների ծախսերի ծրագրային դասակարգումը ծախսերի խմբավորումն է ըստ պետական մարմինների կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի և ծրագրերի միջոցառումների՝ սույն օրենքի 41.4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված տեսակների:»: