Հոդված 15. Օրենքի 43-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.
Հոդված 15. Օրենքի 43-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.
«5. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 18-րդ և 21-րդ մասերի, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, 3-րդ մասի «ե» կետի և 4-րդ մասի «ա» կետի, 21-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի երկրորդ պարբերության և 4-րդ մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ1» կետի, 26-րդ հոդվածի «գ» կետի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի, 41.1-ին և 41.2-րդ հոդվածների, 41.4-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներն իրենց ուժը կորցնում են Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը հաստատելու օրը, և մինչ այդ դրանց գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում առաջացող հարաբերությունների վրա:
6. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 17.1-17.3-րդ, 18.1-ին մասերի, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» և «զ» կետերի, 3-րդ մասի «ե1» կետի և 4-րդ մասի «ա1» կետի, 21-րդ հոդվածի 2.12-րդ մասի, 23-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերության և 4.1-ին մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ2» կետի, 26-րդ հոդվածի «գ1» կետի, 39-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի և 10-րդ մասի, 41.5-րդ հոդվածի դրույթների գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության 2017 և 2018 թվականների բյուջետային գործընթացների շրջանակներում առաջացող հարաբերությունների վրա:»: