Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում՝
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 2.4-րդ մասի «ոլորտային միջնաժամկետ» բառերը փոխարինել «միջնաժամկետ ծախսերի» բառերով.
2) 2.5-րդ մասի «ոլորտային միջնաժամկետ» բառերը փոխարինել «միջնաժամկետ» բառով.
3) 2.6-րդ մասի «Ոլորտային» բառը փոխարինել «Պետական մարմնի» բառերով.
4) 2.7-րդ մասի «ոլորտային» բառը փոխարինել «պետական մարմնի» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.12-րդ մասով.
«2.12. Պետական լիազորված մարմինը մշակում և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական մարմիններին է ուղարկում առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք պետական լիազորված մարմին ներկայացնելու մեթոդական ցուցումները (դրանց մեջ արտացոլելով այն իրավական ակտերի ցանկը, որոնցով, նախատեսված դրույթների համաձայն, պետք է հաշվարկվեն բյուջետային ծախսերը, հաշվարկման ձևերը, դրանց լրացման ցուցումները և այլ նյութեր ու ցուցումներ, որոնք պետական լիազորված մարմինը անհրաժեշտ կհամարի տրամադրել պետական մարմիններին` առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու համար):»: