Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում, իսկ 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմասեր (հանրագումարով) ունեցող Ընկերությունը, ինչպես նաև 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող Ընկերության հիմնադրած Ընկերությունը կարող է բացել հաշիվներ նաև պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում (այսուհետ` գանձապետարան):»: