Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-18-ից մինչև 2018-01-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 20 · ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Հոդված 130.1. Վճռի օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը

գործել է մինչև 2018-01-25Բացել ARLIS-ում

Հոդված 130.1. Վճռի օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը

1. Առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է, եթե այն կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի, այլ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս։

2. Առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները և հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին։

3. Առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

(130.1-ին հոդվածը լրաց. 10.06.14 ՀՕ-49-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։