Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 241.12. Միջազգային դատարան դիմելու կարգը
Հոդված 241.12. Միջազգային դատարան դիմելու կարգը
1. Միջազգային դատարան դիմելու կարգը սահմանվում է համապատասխան միջազգային դատարանի կանոնակարգերով:
2. Վճռաբեկ դատարանը և տվյալ գործով վճիռ կամ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության մյուս դատարանները միջազգային դատարան դիմած անձին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ ներկայացուցչին տրամադրում են տվյալ գործին առնչվող փաստաթղթերը, դրանց պատճենները:
(241.12 -րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն)