Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2000-07-10-ից մինչև 2000-12-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ

Հոդված 65. Ապացույցների ապահովումը

գործել է մինչև 2000-12-10Բացել ARLIS-ում

Հոդված 65. Ապացույցների ապահովումը

1. Անձինք, որոնք հիմքեր ունեն երկյուղելու, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է անհնարին կամ դժվարին դառնալ, իրավունք ունեն գործն իր վարույթն ընդունած դատարանին միջնորդություն ներկայացնել այդ ապացույցների ապահովման վերաբերյալ:

2. Ապացույցների ապահովման մասին միջնորդության մեջ պետք է նշվեն ապահովման կարիք ունեցող ապացույցները, այն հանգամանքները, որոնց հաստատման համար դրանք անհրաժեշտ են, և պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու միջնորդությամբ դիմելու համար:

3. Միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

4. Ապացույցների ապահովման մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։