Գլուխ 14 · ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 97. Հայցի ապահովման հիմքերը
Հոդված 97. Հայցի ապահովման հիմքերը
1. Դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:
2. Միջնորդությունը քննարկվում է այն ստացվելու օրը, և կայացվում է որոշում: