Գլուխ 36 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԴԻՄՈՒՄՈՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԻ` ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃՌԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 222. Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով
Հոդված 222. Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով
1. Առաջին ատյանի դատարանների և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած և վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած վճիռները կարող են վերանայվել վճռաբեկության կարգով` սույն օրենսգրքի 223 հոդվածում նշված անձանց բողոքների հիման վրա:
2. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած և վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած որոշումները կարող են բողոքարկվել վճռաբեկության կարգով միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:
3. Դատարանի որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են դատարանի վճիռների դեմ բերված բողոքների քննության համար նախատեսված կարգով:
(222-րդ հոդվածը լրաց. 13.06.00 ՀՕ-71)