Գլուխ 36 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԴԻՄՈՒՄՈՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԻ` ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃՌԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 229. Վճռաբեկ բողոք բերելու կարգը
Հոդված 229. Վճռաբեկ բողոք բերելու կարգը
1. Բողոք բերելու հիմքերի առկայության դեպքում սույն օրենսգրքի 223 հոդվածում նշված անձինք բերում են վճռաբեկ բողոք և պատշաճ ձևով ուղարկում են վճռաբեկ դատարան, իսկ բողոքի պատճենը` վճիռը կայացրած դատարան:
2. Վճիռը կայացրած դատարանը բողոքի պատճենն ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը պարտավոր է գործը պատշաճ ձևով ուղարկել վճռաբեկ դատարան: