Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2001-03-22-ից մինչև 2001-10-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 20 · ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

Հոդված 138. Վճռի հրապարակումը

գործել է մինչև 2001-10-18Բացել ARLIS-ում

Հոդված 138. Վճռի հրապարակումը

1. Վճիռը կայացնելուց անմիջապես հետո նախագահողը դատական նիստում հրապարակում է վճռի եզրափակիչ մասը և հայտարարում, թե գործին մասնակցող անձինք երբ կարող են ծանոթանալ վճռի բնագրին:

Վճռի հրապարակված եզրափակիչ մասը պետք է ստորագրի դատավորը (դատավորները), այն պետք է կցվի գործին:

2. Վճռի բնագրի կազմելը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան երեք օրով, իսկ բացառիկ դեպքերում, առանձնապես բարդ գործերով` ոչ ավելի, քան յոթ օրով:

3. Նիստը նախագահողը պարզաբանում է վճիռը բողոքարկելու կարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։