Գլուխ 36 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԴԻՄՈՒՄՈՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԻ` ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃՌԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 236. Վճռաբեկ դատարանի լիազորությունները
Հոդված 236. Վճռաբեկ դատարանի լիազորությունները
Վճռաբեկ դատարանը, գործը քննելով, իրավունք ունի`
1) դատարանի վճիռը թողնել անփոփոխ, իսկ բողոքը` առանց բավարարման.
2) վճիռն ամբողջովին կամ դրա մի մասը բեկանել և գործն ուղարկել նոր քննության` վերաքննիչ դատարան, իսկ եթե բեկանվել է վերաքննիչ դատարանի վճիռը, ապա վերաքննիչ դատարան` այլ կազմով քննելու համար.
3) գործի վարույթը կարճել կամ հայցը թողնել առանց քննության, եթե գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել առաջին ատյանի դատարանում կամ վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ:
(236-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-71)