Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-08-12-ից մինչև 2007-02-10։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԲԱՑԱՐԿՆԵՐ

Հոդված 21. Դատավորին բացարկ հայտնելը

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 21. Դատավորին բացարկ հայտնելը

1. Սույն օրենսգրքի 27-րդ հոդվածում սահմանված` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն բացարկ հայտնել գործը քննող դատավորին, եթե` 1) նա օրենքով համապատասխան գործը քննելու համար պատշաճ դատավորը չէ.

2) նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող փաստ կամ այլ հանգամանք կա.

3) նա համապատասխան գործի վարույթին մասնակցել է որպես դատական նիստի քարտուղար, փորձագետ, թարգմանիչ կամ կանչվել է որպես վկա.

4) նա հանդես է եկել որպես գործին մասնակցող անձ, նրա օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ, գործին մասնակցող անձի, նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի ազգականն է, նա գործին մասնակցող անձի, նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի հետ գտնվում է անձնական կախվածության այլ հարաբերություններում:

1.1. Առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանում գործի քննությանը մասնակցող դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործի հետագա քննությանը:

2. Բացարկը հայտնվում է գրավոր, որում շարադրվում են դրա հիմքերը:

3. Նույն դատավորին կրկին հայտնված բացարկը կարող է քննության առարկա դառնալ, եթե դրանում նշված են դատավորի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող նոր փաստեր և հանգամանքներ:

(21-րդ հոդվածը խմբ., լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։