Գլուխ 6 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 41. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը
Հոդված 41. Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը
1. Ներկայացուցչի լիազորությունները պետք է ամրագրվեն օրենքին համապատասխան տրված և ձևակերպված լիազորագրում:
2. Քաղաքացու տված լիազորագիրը հաստատում է օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
3. Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված այլ անձի ստորագրությամբ` իրավաբանական անձի կնիք դրոշմելով:
4. Փաստաբանի լիազորությունները հաստատվում են օրենքով սահմանված կարգով: