Հոդված 19. Քաղաքացիական գործեր քննող դատարանի կազմը
Հոդված 19. Քաղաքացիական գործեր քննող դատարանի կազմը
1. Առաջին ատյանի դատարանում դատավորը գործերը քննում է միանձնյա:
2. Վերաքննիչ դատարանում գործերը քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով:
2.1. Տնտեսական դատարանում բոլոր տնտեսական գործերն առաջին անգամ ըստ էության քննվում են միանձնյա: Վճռաբեկ դատարանի կողմից բեկանված վճիռներով տնտեսական գործերը, բացառությամբ սնանկության գործերի և օրենքով նախատեսված այլ գործերի, Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով:
Տնտեսական դատարանի որոշումների դեմ բերված բողոքները տնտեսական դատարանում քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով:
3. Վճռաբեկ դատարանի պալատում (այսուհետ` վճռաբեկ դատարան) գործերը քննվում են կոլեգիալ` պալատի կազմով:
4. Դատավորը, գործը միանձնյա քննելիս և առանձին հարցեր լուծելիս, հանդես է գալիս որպես դատարան:
5. Կոլեգիալ կազմով գործերը քննելիս և առանձին հարցեր լուծելիս բոլոր դատավորներն ունեն հավասար իրավունքներ:
(Վերնագիրը փոփ. 18.02.04. ՀՕ-39-Ն)
(19-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214, 21.02.07 ՀՕ-98-Ն)