Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 224. Վճռաբեկ բողոքներով գործերը քննող դատարանը և նրա գործունեության նպատակը
Հոդված 224. Վճռաբեկ բողոքներով գործերը քննող դատարանը և նրա գործունեության նպատակը
1. Առաջին ատյանի դատարանների, տնտեսական դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած և տնտեսական դատարանի` օրինական ուժի մեջ չմտած վճիռների դեմ բերված վճռաբեկ բողոքներով գործերը քննում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` վճռաբեկ դատարան):
2. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունը և նպաստել իրավունքի զարգացմանը:
(224-րդ հոդվածը լրաց. 13.06.00 ՀՕ-71, լրաց., փոփ. 11.09.01 ՀՕ-214, խմբ. 07.07.06 ՀՕ-153-Ն)