Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-01-01-ից մինչև 2009-01-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 17 · ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐՃՈՒՄԸ

Հոդված 109. Գործի վարույթի կարճման հիմքերը

գործել է մինչև 2009-01-23Բացել ARLIS-ում

Հոդված 109. Գործի վարույթի կարճման հիմքերը

Դատարանը կարճում է գործի վարույթը, եթե`

1) վեճը ենթակա չէ դատարանում քննության.

2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացառությամբ սույն օրենսգրքի 110 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի.

3) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի.

4) գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.

5) գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է.

6) հայցվորը հրաժարվել է հայցից.

7) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

(109-րդ հոդվածը խմբ. 25.12.06 ՀՕ-61-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։