Գլուխ 22.1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 149.4. Քաղաքացիական դատարանի դատական ակտերի բողոքարկումը
Հոդված 149.4 . Քաղաքացիական դատարանի դատական ակտերի բողոքարկումը
1. Քաղաքացիական դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:
2. Քաղաքացիական դատարանի` գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:
(149.4 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն)