Հոդված 204.12. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու բողոքը
Հոդված 204.12 . Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու բողոքը
Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը պետք է պարունակի`
1) բողոք ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը).
2) այն դատարանի անվանումը, որին բողոքը հաuցեագրվում է.
3) դատական ակտի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը, որը ենթակա է վերանայման.
4) դատական ակտի վերանայման համար հիմք դարձած նոր երևան եկած հանգամանքի շարադրանքը և հիմնավորումը, թե ինչու է այն հիմք դատական ակտի վերանայման համար.
5) բողոքով ներկայացվող պահանջը.
6) բողոքի պատճենը գործին մաuնակցող անձանց ուղարկելու մաuին ապացույցը.
7) վերանայվող դատական ակտը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը.
8) բողոքին կցվող փաuտաթղթերի (ապացույցների) ցանկը:
(Վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն)
(204.12 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն)