Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 204.24. Բողոքի բովանդակությունը
Հոդված 204.24 . Բողոքի բովանդակությունը
Նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու բողոքը պետք է պարունակի`
1) այն դատարանի անվանումը, որին բողոքը հաuցեագրվում է.
2) վերանայման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը.
3) դատական ակտի վերանայման համար հիմք դարձած նոր հանգամանքի շարադրանքը.
4) բողոքով ներկայացվող պահանջը` ըuտ համապատաuխան նոր հանգամանքի.
5) բողոք ներկայացրած անձի անունը, ազգանունը (անվանումը).
6) բողոքին կցվող փաuտաթղթերի ցանկը:
(Վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն)
(204.24 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-277-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-233-Ն)