Գլուխ 11 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Հոդված 78. Դատական ծանուցագրերը
Հոդված 78. Դատական ծանուցագրերը
1. Գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:
2. Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով):
3. Ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով: