Հոդված 212. Վերաքննիչ բողոքի պատասխանը
Հոդված 212. Վերաքննիչ բողոքի պատասխանը
1. Գործին մաuնակցող անձը, վերաքննիչ բողոքի պատճենն uտանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատաuխան ուղարկելու վերաքննիչ դատարան և գործին մաuնակցող այլ անձանց:
2. Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր: Վերաքննիչ բողոքի պատասխանում պետք է նշվեն՝
1) դատարանի անվանումը, որին հաuցեագրվում է պատասխանը.
2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մաuնակցող անձանց անունները (անվանումները).
3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը.
4) վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները:
3. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մաuնակցող անձանց ուղարկելու ապացույցները:
4. Վերաքննիչ բողոքի պատասխանն uտորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի uտորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունները հավաuտող լիազորագիրը, եթե այն տվյալ գործով նախկինում չի ներկայացվել:
(212-րդ հոդվածը խմբ., լրաց. 18.02.04 ՀՕ-36-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)