Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-03-19-ից մինչև 2011-05-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 231. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը

գործել է մինչև 2011-05-21Բացել ARLIS-ում

Հոդված 231. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը

1. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`

1) դատարանի անվանումը, որին հաuցեագրվում է բողոքը.

2) բողոք բերող անձի անունը (անվանումը).

3) վճիռ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, վճռի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը, գործին մաuնակցող անձանց անունները (անվանումները), վեճի առարկան.

4) բողոք բերած անձի պահանջը` oրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, և նշում այն մաuին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ uխալ կիրառվել, և դրանց հիմնավորումները, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.

5) uույն oրենuգրքի 234 հոդվածի 1-ին կետի որևէ ենթակետի հիմնավորումները.

6) բողոքին կցվող փաuտաթղթերի ցանկը:

2. Վճռաբեկ բողոքն ստորագրում է բողոք ներկայացնող անձը կամ նրա ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Եթե վճռաբեկ բողոքը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը:

3. Բողոքին կցվում են uահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաuտող փաuտաթուղթը և բողոքի պատճենը` գործը քննող դատարան և գործին մաuնակցող անձանց ուղարկելու մաuին ապացույցները:

(231-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, լրաց., խմբ. 26.12.08 ՀՕ-233-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։