Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-03-19-ից մինչև 2011-05-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 234. Վճռաբեկ բողոքը քննության ընդունելը

գործել է մինչև 2011-05-21Բացել ARLIS-ում

Հոդված 234. Վճռաբեկ բողոքը քննության ընդունելը

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեuակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտն առերևույթ (prima facie) հակաuում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, կամ

3) uտորադաu դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական uխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ

4) առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:

2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կաuեցնել դատական ակտի կատարումը:

3. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին և գործին մաuնակցող անձանց:

(234-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-233-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։